Ուրբաթ , Օգոստոսի 17 2018

Օգոստոսի 19, 2017 - Օրվա արխիվ

Հայտնի են Լոռիում ողբերգական վթարի զոհերի ու վիրավորների անունները

Հայտնի են դարձել Լոռիում ողբերգական վթարի զոհերի ու վիրավորների անունները: NEWS.am-ի Լոռիի թղթակիցը հաղորդում է, որ այսօր՝ օգոստոսի 19-ին, Ստեփանավան-Ալավերդի ճանապարհի 22-րդ կմ-ում վթարի ենթարկվածներից մահացել են 58-ամյա Գագիկ Վարդումյանը ու 9-ամյա Սիրանուշ Վարդումյանը: Տուժածներից երկուսը՝ 20-ամյա Հերմինե Գասպարյանն ու 20-ամյա Մհեր Վարոսյանը ներկայումս գտնվում են Ալավերդու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: …

Կարդալ »

Մայրաքաղաքում մեկնարկել է գարեջրի 4-րդ փառատոնը

Կարապի լճի հարակից տարածքում մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի ամենասպասված և սիրելի միջոցառումը՝ Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը: Փառատոնի պաշտոնական բացումն ազդարարվել է Երևանի …

Կարդալ »

Վերջին հինգ տարում Ախալքալաքում վերականգնվել է 26 դպրոց

Ախալքալաքի շրջանում 2013-2017 թ.-նը վերականգնվել է 26 դպրոց, կառուցվել 3 դպրոց եւ կահավորվել երկու բժշկական սենյակ, հաղորդում է Jnews.ge-ն: Այդ դպրոցներից մի քանիսը տարբեր տարիների ընթացքում մասամբ վերանորոգվել է: Շրջանի երկու դպրոցներ վերանորոգում է Հազարամյակի մարտահրավերներ – Վրաստան հիմնադրամը: Դրանք են՝ Կարտիկամ գյուղի դպրոցն ու Ախալքալաքի №4 դպրոցը: 2013 թ.-ին …

Կարդալ »

Պարենային ապրանքների գնաճ է գրանցվել

Այս տարվա երկրորդ եռամսյակում սպառողական գների ինդեքսը կազմել է 101.3%` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 98.3%-ի դիմաց: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, գրանցված գնաճը պայմանավորված է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գնաճով՝ 105.5%: Միևնույն ժամանակաշրջանում գնանկում է գրանցվել ոչ պարենային ապրանք ների և ծառայությունների խմբերում, համապատասխանաբար՝ 97.3% և …

Կարդալ »

Ոստիկանությունը զգուշացնում և կանխարգելիչ ուղիներ է առաջարկում (տեսանյութ)

Աղբյուրը: Ոստիկանությունը զգուշացնում և կանխարգելիչ ուղիներ է առաջարկում (տեսանյութ)

Կարդալ »

Մխիթարյանի երկու գոլային փոխանցումներն օգնեցին ՄՅՈւ-ին հաղթել (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթել է «Սուոնսիին»: Հանդիպման հաշիվն ընդմիջումից առաջ բացել է մանչեսթերցիների պաշտպան Էրիկ Բային: 80-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո «կարմիր սատանաների» առավելությունը կրկնապատկել է Ռոմելու Լուկակուն: Երկու րոպե անց Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել է Պոլ Պոգբան: «Մանչեսթեր Յունայթեդի» …

Կարդալ »

Խարդախություն` առանձնապես խոշոր չափերով

Օգոստոսի 18-ին, ժ. 22.45-ին, Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 27 շենքի մոտ հայտնաբերվել և ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արման Ա.-ն, որը 2016թ. նոյեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Խափանման միջոցը՝ կալանք: …

Կարդալ »

Փաստաբանների պալատը կդիմի արդարադատության խորհրդին

Հայաստանի փաստաբանների պալատի խորհուրդը օգոստոսի 17-ին քննել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Բեկթաշյանի՝ «Դատական սանկցիա կիրառելու մասին» 23.06.2017թ. որոշման հիման վրա թիվ ԵԿԴ/0298/01/16 քրեական գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը: Պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի փոխանցմամբ, փաստաբանների …

Կարդալ »

Ապօրինի արդյունահանված ձկներն ու ձկնորսական պարագաներն առգրավել են

Օգոստոսի 18-ին՝ ժամը 20:00-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների կողմից, ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Ասկերան քաղաքի բնակիչ 1992թ. ծնված Տ Ս-ն, ով Ասկերան քաղաքի տարածքով հոսող Կառկառ գետից, էլեկտրական սարքավորումների միջոցով ապօրինի որսացել է «Սվե» տեսակի 22 ձուկ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը: …

Կարդալ »