Ուրբաթ , Օգոստոսի 17 2018

Օգոստոսի 23, 2017 - Օրվա արխիվ

ՀՐԱՏԱՊ. ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը հրապարակել է ԼՂՀ հակամարտության կարգավորման հիմնական կետերը

Ամերիկայի Ձայն Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ: Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության եւ ինքնավարության երաշխիքներ։ …

Կարդալ »

Դատապարտյալը պարբերաբար լքել է քրեակատարողական հիմնարկի տարածքը

«Արթիկ» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք: Քննչական կոմիտեից  տեղեկացնում են, որ 2017թ. հուլիսի 20-ին Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում տեղի …

Կարդալ »

ՊՆ նախարարը մասնակցել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի բացման արարողությանը

Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում (Մոսկվա) անցկացվող «Արմիա-2017» 3-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Ցուցահանդեսին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը ներկայացված է առանձին տաղավարով: Շրջելով ցուցահանդեսի տաղավարներով` Վիգեն Սարգսյանը ծանոթացել է տարբեր ընկերությունների ռազմական նշանակության արտադրանքի նմուշներին: Այցելության ընթացքում …

Կարդալ »

«Գործարար առաջնորդների կլոր սեղան» խորագրով քննարկում Լոս Անջելեսում

Օգոստոսի 22-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը “California Consulting“ ընկերության և Հայ-ամերիկյան գործարար խորհրդի հետ համատեղ կազմակերպել էր «Գործարար առաջնորդների կլոր սեղան» խորագրով քննարկում: Միջոցառմանը մասնակցում էին Լոս Անջելեսի հայկական և ամերիկյան գործարար շրջանակները ներկայացնող ավելի քան հինգ տասնյակ գործիչներ, Լոս Անջելեսի և Փասադինայի առևտրի …

Կարդալ »

Գ. Ծառուկյանը դիմավորել է Հայաստան ժամանած մեր չեմպիոններին (տեսանյութ)

Այսօր Փարիզից  Երևան են ժամանել մեր փառապանծ ըմբիշները՝ աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և աշխարհի նորընծա  չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը: Աշխարհի չեմպիոններին   Զվարթնոց օդանավակայանում մեծ շուքով դիմավորել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ և երկրպագուների հոծ բազմություն:   Աղբյուրը: Գ. …

Կարդալ »

Ամփոփ տեղեկատվության՝ «Կանեփ-կակաչ-2017»-ի անցկացման արդյունքների վերաբերյալ

Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 22-ից 23-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 5036 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 6 հետախուզվող: Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 277 փամփուշտ, 3 նռնակ, 2 նռնակի պայթուցիչ, …

Կարդալ »

Երթուղայինում կատարված գողությունը բացահայտվեց

Օգոստոսի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում 1975 թ. ծնված Նաիրա Գ.-ի դրամապանակը գողանալու մասին: Ըստ տուժածի հաղորդման՝ դրամապանակի մեջ եղել է 20.000 դրամ, բանկի վճարային քարտ և տարբեր խանութների զեղչային քարտեր: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել …

Կարդալ »

Սանկցիաներ՝ Սասնա ծռերի 9 պաշտպանի նկատմամբ

ՊՊԾ գնդի գրավման  գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը միջնորդեց կասեցնել գործի քննությունը և դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի նորմի սահմանադրականությունը որոշելու հարցով: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, դատական նիստում շարունակվեց միտումը՝ ամբաստանյալի ցանկությանը հակառակ՝ պայմանագրային պաշտպանի հետ զուգահեռ հանրային պաշտպան ներգրավելը: Մասնավորապես, հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը ներգրավվեց …

Կարդալ »

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարձր մակարդակում մշտական ինտենսիվ երկխոսությամբ. ՀՀ Նախագահ

Սոչիում կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, նախագահները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցեր, ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները: Ողջունելով Ռուսաստանի գործընկերոջը՝ Սերժ Սարգսյանը փաստել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը մի քանի օրից նշելու են …

Կարդալ »

Համերգ՝ նվիրված ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին (տեսանյութ)

https://youtu.be/oJ9sXv1yahw Այս պահին Կասկադում տեղի է ունենում ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին նվիրված համերգ։   Միջոցառման հաղորդավար Արտյոմ Մարկոսյանը բեմից կոչ արեց «անլռելի ծափահարություններով» դիմավորել նորաթուխ շրջանավարտ սպաներին, որոնցից շատերն ինքնակամ որոշում են կայացրել մեկնել հայրենիքի սահմանները պաշտպանելու։   Նշենք, որ սպաների պատվին ելույթ Է ունենալու Ռեինկարնացիա խումբը։   …

Կարդալ »