Ուրբաթ , Օգոստոսի 17 2018
Սկիզբ / Հասարակություն / Կարապետյանը՝ հակակոռուպցիոն ոլորտում պարտավորությունների կատարման մասին

Կարապետյանը՝ հակակոռուպցիոն ոլորտում պարտավորությունների կատարման մասին

karen-karaptetyan

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հակակոռուպցիոն ոլորտում միջազգային պարտավորությունների կատարմանը:

«Բազմիցս հայտարարել ենք կոռուպցիայի դեմ պայքարում մեր վճռականության մասին, և վերջին մեկ տարվա ընթացքում այդ ոլորտում մեր կողմից նախաձեռնվել ու իրականացվել են մի շարք առարկայական, օրենսդրական և գործնական փոփոխություններ»,- իր խոսքում ասաց Կարեն Կարապետյանը

Վարչապետի խոսքով` 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: «Գնահատվելու են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն գործողությունների և ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի դեմ շրջանակներում կատարված աշխատանքները»,- նշեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց ամփոփել ու իրեն ներկայացնել առաջարկություն՝ համապատասխան պետական մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունների ապահովման վերաբերյալ:

Իսկ  Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվեց արդարադատության նախարարի կոմից ներկայացված տեղեկատվության հիման վրա նախապատրաստել վարչապետի հանձնարարականի նախագիծ:



Աղբյուրը: Կարապետյանը՝ հակակոռուպցիոն ոլորտում պարտավորությունների կատարման մասին

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Բալկոնում Վահրամ Զարյանն է

Արվեստագետն այսպիսին լինել չի կարող․ անընդհատ է փնտրտունքն ու կասկածը։ Բալկոնում Վահրամ Զարյանն է21:55, 11 …