Չորեքշաբթի , Հոկտեմբերի 17 2018
Սկիզբ / Սփյուռք / Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը` Լոս Անջելես (Տեսանյութ)

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը` Լոս Անջելես (Տեսանյութ)


ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ` օրերս կատարած այցը Ամերիկայի Միացյալ նահանգներ , պետք է նկատել , բավական հագեցած ստացվեց :
Այցը նշանակալից էր նաև այն իմաստով , որ նախարարը հանդիպումներ էր ունեցել հայկական կառույցների ներկայացուցիչների , հայ համայնքի այլ անդամենրի հետ ` այդ հանդիպումների ընթացքում լայնորեն անդրադառնալով այն բոլոր խնդիրներին , որոնք այսօր կանգնած են բանակի առջև ու որոնք այլևս իրենց լուծման ճանապարհին են :
Սարգսյանը ԱՄն կատարած իր այցի շրջանակում , մասնավորապես , այցելել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան : Լասկին հանրային կապերի դպրոցի սաների և դասախոսական կազմի առջև Սարգսյանը հանդես է ր եկել հանրային դասախոսությամբ` այցի շրջանակներում անդրադառնալով նաև բավակայն լայն շրջանակ ընդգրկող կարևորագույն հարցերի : Նույն օրը Վիգեն Սարգսյանը հանդիպում է ր ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտիի հետ։ Օրվա երկրորդ կեսին հայկական պատվիրակությունը հյուրընկալվել էր Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում , որտեղ Վիգեն Սարգսյանը պատասխանել է Միացյալ Նահանգների առաջատար հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, ինչպես նաև ներկայացրել զինված ուժերում իրականացվող ծրագրերը:
Այս ամենից հետո ` Նոյեմբերի 13- ի երեկոյան, Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում։ Նշենք , որ հանդիպման բացումը վերապահված էր ԱՄՆ – ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին : Հայկական կազմակերպությունների ղեկավարների , համայնքային գործիչների հետ հանդիպումից հետո Վիգեն Սարգսյանը , համայնքի մեծաթիվ ներկայացուցիչների առջև, որնց շարքերում քիչ չէին նաև մեդիա դաշտի ներկայացուցիչները , հանդես եկավ ծավալուն ելույթով` անդրադառնալով հայկական բանակի արդիականացման ծրագրերին։ Խոսվեց բանակի մարտունակության և զինվորական ծառայության գրավչության բարձրացման , ռազմարդյունաբերության զարգացման , ռազմակրթական ծրագրերի բովանդակային փոփոխությունների , գիտելիքահենք բանակի ձևավորման անհրաժեշտության և մի շարք այլ խնդիրների մասին։
Վիգեն Սարգսյանը մանրակրկտորեն ներկայացրեց առաջնագծում իրականացվող աշխատանքները , նոր զինատեսակների ձեռքբերման առաջնահերթությունները, զինված ուժերում իրականացվող լայնածավալ սոցիալական ծրագրերը , ներկաներին պատմեց նոր , գերժամանակակից զինվորական հոսպիտալի ստեղծման հեռանկարների և շաբաթներ անց բացվող «Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի » մասին։
Պաշտպանության նախարարն իր ելույթում խոսեց նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ` Դիլիջան տեղափոխության մասին ` վստահեցնելով , որ ռազմակրթական այդ հաստատությունը վերածվ ելու է Հայաստանի լավագույն ավագ դպրոցի , ինչն առաջին քայլն է դառնալու ՝ ռազմակրթության ողջ համակարգը կտրուկ արդիականացնելու ճանապարհին։
Ելույթի ավարտին Վիգեն Սարգսյանը սիրով պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին` տալով առավել հետաքրքրասերներին բացառիկ հնարավորություն ` սպառիչ պատասխաններ ստանալու նրանց հուզող հրատապ հարցերի վերաբերյալ ։ Ի դեպ ` նշենք , որ մասնակցիների ու նախարարի միջև կապի իրականցումը վերապահված էր Մարիա Մեհրանյանին ` « Հայաստան համահայկական հինադրամ »- ի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի նախագահին , ում անգլերենով հնչած հարցերին Սարգսյանը պատասխանում էր փայլուն , անթերի անգլերենով ` թերևս , ևս մեկ անգամ ի ցույց դնելով անգլերենի իմացության իր հույժ բարձր մակարդակը :
Նախարարի հետ հանդիպման ավարտին իրենց հայրապետական աղոթքը ներկաներին հղեցին Հովնան արք. Տերտերյանն և Մուշեղ արք. Մարտիրոսյանը:
Սա , թերևս , նախարար Վիգեն Սարգսյանի ԱՄՆ կատարած այցելության շրջանակներում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների շարքից վերջինն էր , որից հետո հայկական պատվիրակությունը մեկնելու էր Կանադա ` մասնակցելու Վանկուվերում կայանալիք ՄԱԿ – ի խաղաղարար համաժողովին :
Մանրամասները՝ տեսանյութում.



Աղբյուրը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը` Լոս Անջելես (Տեսանյութ)

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը հանրությանն ուղղված կոչ էր՝ տալ հոժարակամ հեռանալու ևս մեկ շանս

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին տված հարցազրույցում փորձեց հերքել իր առնչությունը որեւէ «հակահեղափոխության»: Գագիկ Ծառուկյանի …