Ուրբաթ , Սեպտեմբերի 21 2018
Սկիզբ / 2017 / Դեկտեմբերի

Դեկտեմբերի 2017 - Ամսվա արխիվ

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

Սիրելի հայրենակիցներ Araratnews.am-ը սրտանց շնորհավորում է  բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում բարեկեցություն, կայուն խաղաղություն, բարիք, ձեռքբերումներ և ոչ մի կորուստ: Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում, և մենք ցանկանում ենք, որ այդ մեկնարկը բոլորի համար լինի հաջողակ ու հաղթանակներով լի: Թող 2018 թվակին իրականան բոլորիդ նվիրական երազանքները, իսկ մենք …

Կարդալ »

Առաջին հերթին ուզում ենք, որ նոր տարում լինի խաղաղություն. Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Եկել է պահը հրաժեշտ տալու 2017 թվականին եւ դիմավորելու նոր՝ 2018 թվականը: Անցնող տարին եղել է բավականին հագեցած, հարուստ տարբեր իրադարձություններով ու ձեռքբերումներով: 2017 թվականին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց Արցախի Հանրապետության նոր Սահմանադրությունը: Բարեփոխումներ իրականացվեցին կառավարման համակարգում, որոնց նպատակն է …

Կարդալ »

USArmenianews.com -ի շնորհավորանքն` Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ

Հարգելի՛ հայրենակիցներ , «USArmenianews .com » լրատվական-վերլուծական կայքի աշխատանքային թիմը սիրով շնորհավորում է բոլորիդ՝ Ամանորի և Սուրբ ծննդյան լուսավոր տոների կապակցությամբ, ցանկանում յուրաքանչյուրիդ անձնական երջանկություն ու նորանոր ձեռբերումներ գալիք տարում։Անցած տարին լի էր բազմաթիվ նշանակալից իրադարձություններով, թե՛ Հայաստանի ու Արցախի, թե՛ Սփյուռքի կյանքում:2017-ն առատ էր թե՛ ձեռբերումներով ու թե՛, …

Կարդալ »

Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը

Սերժ Սարգսյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, ավանդույթի համաձայն, տոների նախաշեմին այցելել է հանրապետության սահմանամերձ բնակավայրերից մեկը եւ պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Այս տարի նախագահը եղել է Տավուշի մարզի Պառավաքար համայնքում եւ սահմանային տեղամասում ու մարտական …

Կարդալ »

Բակո Սահակյանը Թալիշում ներկա է գտնվել ամանորյա տոնական միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և ներկա գտնվել այնտեղ կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն և ամենայն բարիք: …

Կարդալ »

Սեր, խաղաղություն, սրտացավ իշխանություն. շնորհավորում են ֆեյսբուքահայերը

Հաշված ժամեր անց 2017 թվականը կանցնի պատմության գիրկը: Հայատանում տեղի ունեցան բազմաթիվ իրադարձություններ, որոնք իրենց հետագիծը կթողնեն նաեւ հաջորդ տարիների համար: Մի քանի օր է հայաստանյան քաղաքական գործիչները, հասարակական ու մշակույթի ոլորտի մարդիկ շնորհավորական ուղերձներ են հղում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկությունները հիմնականում նույնն են: Araratnews.am-ը ներկայացնում է …

Կարդալ »

Արտակարգ իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանում. 3 կանայք ծեծել են իրար

Երեկ ՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 23:20-ի սահմաններում Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցից Ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված հիվանդանոցի 1-ին բաժանմունքում փորձաքննության մեջ գտնվող կանանց միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, հոգեբուժարան մեկնած ոստիկանները պարզել են, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Արարատի մարզի …

Կարդալ »

Երեւանում 66–ամյա քաղաքացին ծաղիկ գնելիս հանկարծամահ է եղել

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում; Ժամը 11:40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Շինարարների փողոցում՝ 18 շենքի հարեւանությամբ, ասֆալտին տղամարդու դի կա: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը դժբախտ դեպք է եւ մահացածը Երեւանի քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 66-ամյա …

Կարդալ »

Գալիք տարին անցումային և վճռական տարի է լինելու մեր պետականության համար

Սիրելի՛ հայրենակիցներ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն մեր հայրենիքին: Գալիք տարին անցումային և վճռական տարի է լինելու մեր պետականության համար,քանզի փոխվում է երկրի կառավարման մոդելը՝ դառնալով խորհրդարանական պետություն: Սա նշանակում է , որ աննախադեպ մեծ և կարևոր է լինելու խորհրդարանի դերակատարումը մեզանում, և …

Կարդալ »

Վարչապետն այցելել է մարտական հենակետ և շնորհավորել զինծառայողների Ամանորը

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Չափազանց կարևոր է, որ մենք՝ քաղաքացիական աշխատողներս, …

Կարդալ »