Երկուշաբթի , Հոկտեմբերի 22 2018
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / ՀՀ նախագահի աշխատանքային այցը ՊԲ

ՀՀ նախագահի աշխատանքային այցը ՊԲ

Դեկտեմբերի 1-ից 4-ը, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության   և գործողությունների համադրման բազմակողմ ծրագրի շրջանակում, ՊԲ էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկվել էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ:

ՊԲ-ում իրականացված շրջայցի ընթացքում, ներկայացուցչական պատվիրակությանը ուղեկցում էին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

         Հայկական երկու հանրապետությունների նախագահները ունկնդրել են բանակի հրամանատարի զեկույցը՝ առաջնագծում առկա և հավանական զարգացումների վերաբերյալ, ծանոթացել տարվա ընթացքում, ռազմապաշտպանական համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացված համալիր գործընթացներին: Այնուհետև մեկնել են հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկը, որտեղ հետևել են զինված ուժերի և ՊԲ-ի համահավաք զորախմբի մարտավարական զորախաղերին և հնարավորություն ունեցել անձամբ գնահատելու մասնակից ստորաբաժանումների պատրաստության մակարդակը և խրախուսելու առավել աչքի ընկած մասնակիցներին:

Աշխատանքային այցի օրակարգը հագեցած էր բացման և նորամուտի արարողություններով: Նախագահները,  պաշտպանության նախարարները և գլխավոր շտաբի պետը մասնակցել են  մի շարք հանդիսավոր միջոցառումների, որոնց ընթացքում շահագործման են հանձնվել բնակարաններ, զորանոցներ ու զորային նշանակության այլ շինություններ:

Աշխատանքային այցի ընթացքում նախագահները եղել են նաև ռազմական նշանակության մի շարք օբյեկտներում և ծանոթացել հակառակորդին առավել արդյունավետորեն հակազդելու նպատակով ստեղծված և ՊԲ-ում ներդրված մի շարք՝ բացահայտման և հանրայնացման ոչ ենթակա նորամուծությունների, խրախուսել նշված և հարակից գործընթացներում աչքի ընկած և առավելագույն ներդրում ունեցած զինծառայողներին:

        Աշխատանքային այցի ընթացքում, հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հարգանքի տուրք է մատուցվել նաև խորհրդային միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին, ում 120-ամյակը լրացել է դեկտեմբերի 2-ին:

 ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն



Աղբյուրը: ՀՀ նախագահի աշխատանքային այցը ՊԲ

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Bridge of Health Armenia».Առաջին Տիկինն ու Անահիտ Բարսեղյանը նոր հորիզոններ են բացում

Սեպտեմբերի 23-ին, Լոս Անջելեսում կայացավ «Գույն Գալա» խորհրդանշական անվանումն ունեցող ընթրիքը, որը թվով 4-րդն էր, …