Չորեքշաբթի , Հոկտեմբերի 17 2018
Սկիզբ / Սփյուռք / Հայաստանյան հասարակությունը ցնցված է. ո՞րն է պատճառը

Հայաստանյան հասարակությունը ցնցված է. ո՞րն է պատճառը

Հայաստանը բառիս բուն իմաստով ցնցված է: Պատճառը պատգամավորներից մեկն է,իսկ ավելի կոնկրետ` Հակոբ Հակոբյանն,ով ժողովրդի շրջանում առավելապես հայտնի է «Թունելի Հակոբ» մականվամբ:

Այս հակասական անձնավորությանն առաջին անգամ չէ,որ տեսնում ենք հայաստանյան խորհրդարանում, ու վերջին տարիների ընթացքում հասարակությունը մեկ անգամ չէ, որ ակնդիր ու ուկնդիր է դարձել նրա` հակասական հարցազրույցներին: Բայց այն, ինչ տեղի է ունեցել հիմա, այլ կերպ, քան ծաղր` ուղղված ժողովրդին, չանվանել պարզապես չի կարելի:
Եթե ոմանք չգիտեն, ապա հիշեցնենք, որ յուր հիթային հարցազրույցում, որը համացանցում ռեկորդներ է սահմանել, Հակոբյանը հայտարարել է, թե գնաճը բացարձակապես չի վերաբերում սովորական մարդկանց ,այլ այն հարվածում է միմիայն հարուստների գրպանին, քանի որ միս ու կարագ ուտում են միայն հարուստները:
Ցավոք, որքան էլ դաժան է խոստովանելը, բայց պետք է ցավով նկատենք, որ Հակոբյանն այս պարագայում միանգամայն ճիշտ է.
Հայաստանում վերոհիշյալ սննդի տեսակները, հատկապես պայմանավորված վերջին շրջանի թանկացումներով, հետզհետե հասու են դառնում միմիայն արտոնյալ կարգավիճակ ունեցողներին, ու փոխարենը Հակոբյանը բացատրություն ներկայացնի, թե ինքը, որպես ԱԺ պատգամավոր, որպես ժողովրդի ընտրյալ մեկն (մի քիչ ֆանտաստիկ է հնչում,բայց դե…) ինչպես է պատրաստվում հարցին լուծում գտնել կամ գոնե այս խնդրի վրա կենտրոնացնել կառավարության ուշադրությունը:
Փաստացի ծաղրել է ժողովրդին`թքած ունենալով,թե իր այդ արարքի հետևանքով քանիսի արժանապատվությունը կվիարվորվի: Մարդը, փաստացի, արհամարհած ունի ազգիս թասիբն ու ասում է այն, ինչ խելքին փչում է:
Ի դեպ` Հայաստանում արդեն իսկ կոչեր են հնչում` ստորագրահավաք կազմակերպելու ու սույն ՀՀԿ-ականին մանդատից զրկելու,ինչը պետք է բնական ռեակցիա համարել այն ամենին, ինչին ականատես է դառնում ժողովուրդն այս երեսփոխանի կատարամամբ տարիներ շարունակ:
Ինչ խոսք` միայն Հակոբյանը չէ,որ Ազգային ժողովում իրականացնում է երկրում տարվող քաղաքականության պաշտպանությունն, ու հաճախ մի քանիսին ևս կարող ես տեսնել,թե ինչպես են իրենց հարցազրույցներում փորձում արդարացումներ գտնել երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված, բայց այդ մյուսներն, ի տարբերոթուն մեր հերոսի, անում են դա շատ ավելի կոռեկտորեն ու խելամտորեն, այլ ոչ թե ասում բաներ, որոնցից կարող է տուժել միայն նույն Հանրապետականի հեղինակությունը:
Եվ ուրեմն` խորհուրդ պարոն Հակոբյանին` եթե չեք կարողանում պատշաճորեն կատարել ձեր վրա դրված ֆունկցիաները, ապա առհասարակ հրաժարվե՛ք հարցազրույցներ տալու պրակտիկայից. դրանք ընդամենը գրգռում են հակաիշխանական տրամադրությունները հասարակությունում:
Արջի ծառայություն ոչ ոքի մի՛ մատուցեք, կլինի՞:
Գ. Մանուկյան

Աղբյուրը: Հայաստանյան հասարակությունը ցնցված է. ո՞րն է պատճառը

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ի՞նչ օգուտ կարող են հեղափոխությանը տալ նմանօրինակ ոջլոտ վիժվածքները

ZEIT-Stiftung հիմնադրամի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Մայքլ Գորինգն, անդրադառնալով հեղափոխական Հայատանում խոսքի ազատության վիճակին, մտահոգություն է …