Ուրբաթ , Օգոստոսի 17 2018

Դեկտեմբերի 23, 2017 - Օրվա արխիվ

«Միասնական Ռուսաստան»-ը սատարում է Պուտինին. Մեդվեդև

ՌԴ վարչապետ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հաստատեց, որ կուսակցությունը 2018 թվականին նախագահական ընտրություններում աջակցում է Վլադիմիր Պուտինին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: «Այս տարի լրանում է կուսակցության 16 տարին: Այս տարիների ընթացքում այն ունեցել է անվիճելի առաջնորդ: Առաջնորդ, որը միավորում է տարբեր մարդկանց, Ռուսաստանին: Նա, ում վստահում ու …

Կարդալ »

Գյումրիում շմոլ գազից թունավորվել են, երկուսը երեխաներ են

Այսօր, ժամը 3.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Երևանյան խճուղու 131 շենքից «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ «շտապօգնության» խումբը բուժօգնության է տեղափոխել 1999 թ. ծնված Աստղիկ Ա.-ին, 2002 թ. ծնված Թագուհի Ա.-ին և 2009 թ. ծնված Անի Ա.-ին: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ մեկնած օպերատիվ խմբին …

Կարդալ »

Համայնքների կիսակառույցները կշահագործվե՞ն. Tsayg.am

Վարչապետը հրահանգել է բոլոր համայնքապետերին գույքագրել համայնքում առկա գույքը, որը չի օգտագործվում: Նպատակն է գտնել հետաքրքրվող անձանց, ովքեր կցանկանան լքված շենք-շինությունները վերականգնել ու շահագործել` առաջնային լուծելով զբաղվածության խնդիրը: Ավելին՝ Ցայգ ՀԸ տեսանյութում Աղբյուրը: Համայնքների կիսակառույցները կշահագործվե՞ն. Tsayg.am

Կարդալ »

Կեղծ կոնյակներ իրացնելու դեպք է բացահայտվել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ են հրավիրվել 1996 թ. ծնված Ա. Ղ.-ն և 1994 թ. ծնված Ա. Գ.-ն` «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: Նրանք ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել …

Կարդալ »

Սպասվում են տեղումներ, մառախուղ և քամի

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ, 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանն 26-27-ին՝ գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 24-ին, 25-ի գիշերը …

Կարդալ »

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Շիրակի …

Կարդալ »

Ռունին 750 հազար ֆունտ է նվիրաբերել մանկական ֆոնդերին

«Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին բարեգործությամբ է աչքի ընկել: Հարձակվողը մանկական 3 ֆոնդի նվիրաբերել է 250-հազարական ֆունտ, հայտնում է «PurelyFootball UK»-ը: Անգլիացին նվիրատվություն է կատարել մանկական հիվանդանոցում, մանկական բարեգործական կազմակերպությունում և Լիվերպուլում երեխաների նկատմամբ դաժանությունների կանխարգելման հաստատությանը: Նշենք` ընթացիկ մրցաշրջանում Ռունին բոլոր մրցաշարերում 24 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 11 …

Կարդալ »

Բակո Սահակյանն այցելել է զորամասեր

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է հարավային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինծառայողների ծառայության ընթացքին եւ կենցաղային պայմաններին: Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ նույն օրը Նախագահն հանրապետության հարավային թեւում անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն այնտեղ իրականացվող եւ նախատեսվող ծրագրերի շուրջ: Երկրի ղեկավարը կարեւորել է հարավային հատվածում իրականացվող ռազմավարական ծրագրերը …

Կարդալ »

Կողոպուտը բացահայտվեց

Դեկտեմբերի 22-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Պիոներ պալատի» մոտ մի տղամարդ հարձակվել է 57-ամյա կնոջ վրա, հրել և գողացել է բջջային հեռախոսը, ապա դիմել փախուստի: Մեկնած օպերատիվ խմբին հիշյալ կինը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, «Բարեկամության» հրապարակում անհայտ անձը …

Կարդալ »

«Տարոն-Ավիան» դադարեցնու՞մ է թռիչքները

Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Տարոն-Ավիա» ավիաընկերության օդանավերը հունվար ամսից այլևս Գյումրուց օդ չեն բարձրանա: Հայկական օդանավերը լքում են «Շիրակ» օդանավակայանը: «Այսօր» լրատվականը հեռախոսազրույց է ունեցել «Տարոն-Ավիա» ընկերության գլխավոր տնօրեն Գառնիկ Պապիկյանի հետ: Նա այս պահին Արաբական Միացյալ Էմիրություններում է: Ավիաընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ, բիզնեսի շահերից …

Կարդալ »