Ուրբաթ , Օգոստոսի 17 2018

Հունվարի 14, 2018 - Օրվա արխիվ

Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը շանս չտվեցին մրցակիցներին

Հունվարի 12-14-ն Աշոցքում կայացավ դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը: Տղամարդիկ մրցեցին 10 կմ ազատ ոճ, 10 կմ դասական ոճ եւ սպրինտ մրցաձեւերում, իսկ կանայք՝ 5 կմ ազատ ոճում, 5 կմ դասական ոճում եւ սպրինտում: Տղամարդկանց պայքարում հավասարը չունեցավ Միքայել Միքայելյանը: Նա առաջին հորիզոնականը զբաղեցրեց բոլոր մրցաձեւերում: Կանանց պայքարում առաջատարը Կատյա Գալստյանն …

Կարդալ »

Շախմատ. Մարիա Կուրսովան հաղթեց Մարիա Գեւորգյանին

Երեւանում ընթացող շախմատի Հայաստանի կանանց 73-րդ առաջնության երկրորդ տուրի կենտրոնական պարտիայում Մարիա Կուրսովան սեւերով հաղթեց Մարիա Գեւորգյանին: Մյուս պարտիաների արդյունքները. Աննա Սարգսյան-Սիրանուշ Ղուկասյան՝ 1:0, Լիլիթ Գալոյան-Մարիամ Մկրտչյան՝ 1:0, Սոնա Ասատրյան-Նարե Առաքելյան՝ 0:1, Աննա Խաչատրյան-Սուսաննա Գաբոյան՝ ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակ. Կուրսովա, Սարգսյան՝ 2-ական միավոր, Առաքելյան, Գալոյան՝ 1.5-ական, Ղուկասյան, Գեւորգյան՝ 1-ական, Գաբոյան, Խաչատրյան՝ …

Կարդալ »

Լիոնի հաղթանակների շարքն ընդհատվեց

Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում «Լիոնը» «Ստադ դե Լյումյեր» ստադիոնում մրցեց «Անժեի» հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Տանտերերի չորս անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց: Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը: 14-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Կառլ Տոկո Էկամբին: «Լիոնը» պատասխան գնդակը խփեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում: 47-րդ րոպեին Մաքսվել Կորնեի փոխանցումից հետո աչքի …

Կարդալ »

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. 27-ամյա վարորդը գիտակցության չգալով՝ մահացել է

Այսօր՝ հունվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 40բ շենքի բնակիչ, 27-ամյա Տիգրան Ղազարյանը իր վարած Mercedes մակնիշի 16 QQ 888 հարարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել …

Կարդալ »

Հրդեհ Օձուն գյուղում. հայտնաբերվել է դի

Հունվարի 14-ին, ժամը 17:27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:37-ին, մարվել 17:55-ին: Մասամբ այրվել է մեկ բազմոց։ Հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1936 թ. ծնված Ռ. Կ.-ի դին: Դեպքի վայրում …

Կարդալ »

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում` Հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 17-18-ին նույնքանով կբարձրանա: Երևան քաղաքում՝ Հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են …

Կարդալ »

Վերին Լարսում կուտակվել է 208 ավտոմեքենա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 17:00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արմավիրի մարզի Էջմիածնի …

Կարդալ »

Մահվան ելքով ՃՏՊ՝ Սևանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 14-ին, ժամը 01:00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավտոդպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ծուխ է նկատվում, ավտոմեքենայում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նաիրյան փողոցում «BMW» մակնիշի 34 FU 162 …

Կարդալ »

Մահացել է ՀՀ ԱԱԾ գեներալ-մայոր Ռաֆիկ Զարգարյանը

2018 թվականի հունվարի 12-ին մահացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վաստակաշատ աշխատակից, գեներալ-մայոր Ռաֆիկ Վահագնի Զարգարյանը: Ռաֆիկ Զարգարյանը ծնվել է 1948 թվականին Էջմիածին քաղաքում: 1977 թվականին զինվորական ծառայության է անցել պետական անվտանգության մարմիններում, զբաղեցրել տարբեր պաշտոններ: 1998 թվականին նշանակվել է Ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնում: Ծառայության մեջ բազմաթիվ ձեռքբերումների …

Կարդալ »

Պակիստանցի հայտնի բլոգերը երազում է տեսնել Հայաստանը

Չնայած Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայությանը՝ պակիստանցի երիտասարդ հայտնի բլոգեր և գրող Սարմադ Իքբալն իր հրապարակումներում խոստովանում է հայկական մշակույթի և հայոց լեզվի նկատմամբ իր սիրո մասին: «Հայաստանն ինձ համար հասարակ երկիր չէ, որը ճանաչված է աշխարհում Շառլ Ազնավուրի, Շերի և Քիմ Քարդաշյանի միջոցով: Հայաստանն ինձ համար քաղաքակրթության …

Կարդալ »