Շաբաթ , Օգոստոսի 18 2018
Սկիզբ / Հասարակություն / Փրկենք Մեր Ազնիվ Պայքարի Առաջամարտիկներին

Փրկենք Մեր Ազնիվ Պայքարի Առաջամարտիկներին

Հարգելի սփյուռքահայ հայրենակիցներ,

Հայաստանի իշխանությունները  դաժան հաշվեհարդար են տեսնում Սասնա ծռեր ապստամբ քաղբանտարկայլների հետ:

Արդեն մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող Արմեն Բելյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և պայքարի հացադուլը նրանց կայնքիը մեծ վտանգի է հասցրել:

Հայրենի ռեժիմը չի կատարում նրանց մարդկային տարրական պահանջները և վրեժ է լուծում այլակարծիք մնալու համար:

Սիրելի սփյուռքահայ հայրենակիցնե´ր,

խնդրում և կոչ ենք անում` միացեք մեզ և բարձրացնենք մեր բողոքի ձայնը, քանի դեռ ուշ չէ և դեռ հայ ազգի ազնիվ զավակները  Հաց բերող Արթուր Սարգսյանի ճակատագրին չեն արժանացել:

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունը և նրա ղեկավար Արման Թաթոյանը դարձել են ՀՀ ռեժիմի մի օղակ և որևէ հույս նրանց հետ կապելը մանկամտություն է մեր օրերում, քանիզի բազմաթիվ սպանություններ, խոշտանգումներ ու աղաղակող անարդարություններ մնում են անպատիժ ու ունեն անվերջանալի միտում:

Մեր հայրենիքը կործանման տանող քաղաքականության դեմ պայքարի մարտիկները մեր օժանդակության կարիքն ունեն և հույսով նայում և սպասում են մեր քայլերին:

Մեր հայրենիքի փրկության իրական ուժը մենք ենք…

Հայկական Վերածնունդ Սփյուռքյան Կազմակերպություն

14 հունվարի 2018թ., ք. Դյուսսելդորֆ, Գերմանիա



Աղբյուրը: Փրկենք Մեր Ազնիվ Պայքարի Առաջամարտիկներին

Մասին Armenian Renaissance - Los Angeles Chapter

Կարդացեք նաև

Թրամփը բազմիցս օգնականներին գանգատվել է «բղավող լրագրողներից» եւ ցանկացել նրանց պատժել. WP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս փորձել է լրագրողներին պատժել այն պատճառով, որ նրանք հարցեր են …