Ուրբաթ , Օգոստոսի 17 2018

Հունվարի 19, 2018 - Օրվա արխիվ

Ուժեղ պայթյուն Դավիթաշենի գազալցակայանում. կա վիրավոր և վնասված մեքենաներ

Հունվարի 19-ին, ժամը 22:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի եկեղեցու մոտակայքում գտնվող գազալցակայանում պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ (երկուսը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել են), Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը  և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Սասնա …

Կարդալ »

Ողբերգական ավտովթար. կա 2 զոհ, 1 վիրավոր

Հունվարի 18-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Սիսիան տանող ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ընթացող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարոդը` 1986 թ. ծնված Արշակ Հովհաննիսյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը` 1960 թ. ծնված Մարտիկ Հովհաննիսյանը, մահացել է հիվանդանոց …

Կարդալ »

Հայաստանը ներկայացնող զույգն անցավ եզրափակիչ

Մոսկվայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր պարային զույգերը հանդես եկան կարճ ծրագրով: Քսաներեք երկրի 30 զույգերի պայքարում Հայաստանը ներկայացրեց Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ զույգը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մեր գեղասահորդները 51.77 միավորով զբաղեցրին 20-րդ տեղը և անցան որակավորման փուլը: Եզրափակիչ անցել է 20 զույգ: Ուժեղագույն պարային զույգերի եռյակում են՝ …

Կարդալ »

Թուրքիայի պաշտպանության նախարարը պատասխանել է ԱՄՆ-ին

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին պատասխանել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթի հայտարարությանը, որում կոչ էր արվում Անկարային Աֆրինում  ռազմական գործողություն չսկսել: Թուրքական  «NTV» հուռուստալիքի հաղորդմամբ՝ Ջանիքլին պետքարտուղարության խոսնակի հայտարարությունը որակել է որպես «դատարկ և անիմաստ խոսքեր» և նշել. «Գործողությունը իրականացվելու է: Դրա համար պայմանները հասունանում են: Աֆրինում գործող բոլոր ահաբեկչական …

Կարդալ »

Առավոտյան տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի դեպքով հարուցվել է քր.գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 45-ամյա կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Դեպքը տեղի էր ունեցել այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 07։50-ի սահմաններում :Ford մակնիշի 34 QF 395 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 39-ամյա Արկադի Գեւորգյանը Բագրատունյաց փողոցում՝ Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի՝ …

Կարդալ »

Հայտնի են 3 փոխվարչապետերի անունները

Հանրապետական կուսակցության երեկվա ԳՄ նիստի ժամանակ քննարկվել է երեք փոխվարչապետների հարցը: Մեր աղբյուրները հայտնում են, որ հավանական թեկնածուներն են Կարեն Կարապետյանը, Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը: Քննարկվել է նաև Դավիթ Լոքյանի թեկնածությունը, սակայն, ամենայն հավանականությամբ, նա չի հավակնի փոխվարչապետի պաշտոնին: Աղբյուրը: Հայտնի են 3 փոխվարչապետերի անունները

Կարդալ »

Մեր պատասախանը լինելու է մի փոքր էլ անհամաչափ

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածեց հայտարարություն, որ հակառակորդի /Հայաստան/ հետ փոխհրաձգության ժամանակ զոհվել է ադրբեջանական բանակի զինվոր Մենեֆով Իբրահիմ Մոհսում օղլուն: Մեկ օր առաջ՝ հունվարի 18-ին, ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցի հետևանքով Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում հրազենային վնասվածք էր ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ադիբեկ Միկոյանը: …

Կարդալ »

«Ելք» դաշինքի երթն՝ ամփոփ (տեսանյութ)

Araratnews.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր տեղի է ունեցել «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների: Հյուսիսային պողոտայում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրենց երթերն ու բողոքի ակցիաները շարունակական են լինելու։ Հաջորդ երթն անցկացվելու է փետրվարի 5-ին։ Փաշինյանը նշել է, որ  առաջիկայում իրենք դաշինքի ամենաբազմամարդ երթն են անելու։ «Մեր խնդիրն այս էներգետիկայի, այս պահանջի …

Կարդալ »

Զոհ՝ ադրբեջանական բանակում

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող Իբրահիմ Մոհսում օղլու Մանաֆովը: Այդ մասին հայտնում է АПА-ն` Ադրբեջանի ՊՆ-ին հղումով: Աղբյուրը: Զոհ՝ ադրբեջանական բանակում

Կարդալ »

Ժամանակն է, որ հինը մաքրվի. Վլադիմիր Գասպարյան

Հունվարի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Կոլեգիայի նիստի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին  …

Կարդալ »