Ուրբաթ , Օգոստոսի 17 2018

Հունվարի 26, 2018 - Օրվա արխիվ

Ձեռնպահ մնացեք GetContact հավելվածը ներբեռնելուց

Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն-ը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ GetContact հավելվածը ներբեռնելուց. Հարգելի քաղաքացիներ, վերջերս Գործակալությունն անդրադարձել էր GetContact-ին՝ խորհուրդ տալով չներբեռնել այն: Սակայն, վերջին ամսվա ընթացքում Google Play-ում(Android) և App Store-ում(iOS) GetContact հավելվածը Հայաստանի տարածքից եղել է ամենաշատ ներբեռնվողների ցանկում: Հաշվի առնելով դա՝ Գործակալությունը ևս մեկ անգամ ցանկանում է անդրադառնալ …

Կարդալ »

Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ միջոցառումների ժամանակացույց

Արարատյան Հայրապետական թեմը ներկայացնում է Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ժամանակացույցը։ Հունվարի 27-ին՝ ժամը 10:00-ին Ս. Պատարագ` Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում: * Ս. Սարգսի մասունքակիր Աջը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: * Ս. Սարգիս եկեղեցում արտագրված 17-րդ դարի Ավետարանը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: * Ս. Պատարագի ավարտին կկատարվի զինվորների …

Կարդալ »

Հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերը՝ թաց ձյան տեսքով: 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Սյունիքի մարզի …

Կարդալ »

Մանկավարժների աշխատավարձը նվազե՞լ է. պարզաբանում է ԿԳՆ-ը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարից մանկավարժների աշխատավարձի փոփոխություն չի կատարվել: Զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, թե ուսուցիչների աշխատավարձը հունվարի 1-ից նվազել է, չեն համապատասխանում իրականությանը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ մարզպետարաններ և Երևանի …

Կարդալ »

Բնակարանում հայտնաբերվել է դեմքը կենդանիների կողմից կրծոտված տղամարդու դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 25-ին, Երևանում տեղի ունեցած 87-ամյա տղամարդու մահվան դեպքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ Ամառանոցային ընկերության 1-ին փողոցի թիվ 31գ …

Կարդալ »

Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում կարող են միայն Աֆրինով չսահմանափակվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նահանգային ղեկավարների հետ հանդիպմանը խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններում Անկարայի հետագա ծրագրերի մասին: Միջանկյալ նշենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի բանակը ներխուժել է սիրիական Աֆրին շրջան և գործողություններ է իրականացնում տեղի Սիրիայի քրդական ուժերի դեմ: «Մեր գործողությունները …

Կարդալ »

Ոստիկանապետը սկսեց ազատումները

Armtimes.com-ը գրում է. ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօրվանից սկսել է կադրային փոփոխությունները: Ոստիկանապետն այս անգամ ազատումները սկսել է Հանրապետության երրորդ քաղաքից՝ Վանաձորից: Մեր տեղեկություններով, այսօր Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Այվազյանը եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Այվազյանը այդ …

Կարդալ »

Արմեն Սարգսյանը հանդիպել է բարոնուհի Պատրիսիա Սքոթլանդի հետ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը հունվարի 25-ին հանդիպել է «Համագործակցության» գլխավոր քարտուղար, բարոնուհի Պատրիսիա Սքոթլանդի հետ, տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Կողմերը քննարկել են տարբեր միջազգային հարթակներում համագործակցային կապերի հաստատման …

Կարդալ »

Ակտիվացած սողանքային գոտում մեկնարկում են հորատման աշխատանքներ

Հունվարի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մեկնեց Լոռու մարզի Թումանյան համայնք՝ հետևելու այնտեղ առկա ակտիվացած սողանքային մարմնի կայունացմանն ուղղված աշխատանքներին: Շարունակվում են տեղամասում ջրի ելքերի դիտարկման աշխատանքները: Սողանքային լանջի կայունացման համար որոշում է կայացվել հեռացնել գրունտային ջրերը հորիզոնական հորատման միջոցով: Հորատման կետերը որոշվել են ինժեներաերկրաբանական հետազոտության միջոցով: Տեղում …

Կարդալ »

Անվճար բուժօգնության իրավունքը (անիմացիոն տեսանյութ). ԻՔՄ

ՀՀ-ում յուրաքանչյուր ոք ունի բժշկական օգնություն ստանալու իրավունք: Առաջին անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերմումն ամբողջությամբ անվճար է։ Մասնագիտական բուժօգնությունը՝ կախված հիվանդության տեսակից, կարող է լինել վճարովի, զեղչով կամ անվճար: Տեսանյութում մանրամասն ներկայացված է, թե որ դեպքերում է բուժօգնությունն անվճար: «Իրազեկ քաղաքացիների միավորում» Աղբյուրը: Անվճար բուժօգնության իրավունքը (անիմացիոն տեսանյութ). ԻՔՄ

Կարդալ »