Ուրբաթ , Օգոստոսի 17 2018

Հունվարի 31, 2018 - Օրվա արխիվ

Վարչապետը ևԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին:Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Այս համատեքստում զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են հաջորդ շաբաթ նախատեսվող՝ ՀՀ կառավարություն-ԱՄՆ ՄԶԳ համագործակցությանը նվիրված շնորհանդես-քննարկմանը, որի ժամանակ …

Կարդալ »

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը

Հունվարի 31-ին, ժամը 15:55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արալեզ գյուղում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաբաջանյան փողոցի վերջնամասում այրվում է վագոն-տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:24-ին, մարվել՝ 17:04-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (մոտ 30 քմ) և մասամբ ջերմահարվել մոտակայքում կայանած …

Կարդալ »

Ֆրանսիայի նախագահի զգուշացումն ու Թուրքիայի վարչապետի պատասխանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական հայտնի «Le Figaro» թերթին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների մասին: Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվակայքի՝  նա Թուրքիային զգուշացրել, որ եթե թուրքական կողմը շարունակի իր առաջխաղացումը դեպի Սիրիայի այլ տարածքներ, ապա դա կարող է լուրջ խնդիր առաջացնել տարածաշրջանում: «Եթե գործողությունը …

Կարդալ »

Արոնյանն օգտվեց մրցակցի կոպիտ սխալից

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթել է Ջիբրալթար Մասթերս միջազգային մրցաշարի 9-րդ տուրում: Հայ գրոսմայստերը սպիտակներով ուժեղ էր հնդիկ Պանայապան Սեթուրամանից: Մրցակիցը 30-րդ քայլում թույլ է տվել կոպիտ սխալ, ինչից հետո Արոնյանը մեծ առավելություն է ստացել և իրացրել այն: Մրցակիցն իր պարտությունն ընդունել է 33-րդ քայլում: Արոնյանը վաստակել է 7 …

Կարդալ »

Անկեղծ զրույց դպրոցի տնօրենի հետ

11-րդ գ դասարանի աշակերտ Վահագն Սաղաթելյանի հարցազրույցը դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանի հետ կայացավ անկեղծ ու մտերմիկ միջավայրում: Լսեցի ձայնագրությունը, ցանկալի համարեցի տեսանելի դարձնել այն՝ որպես աշակերտի և տնօրենի լավագույն հարաբերության արտահայտություն: Հետաքրքիր է, տիկի՛ն Պետրոսյան, ինչու՞ ընտրեցիք հենց ուսուցչի մասնագիտությունը:Մասնագիտություն ընտրելու համար, նախ պետք է ունենաս քո իդեալը, իսկ ես …

Կարդալ »

Հայտնի է Երևանում 19-ամյա ծննդկանի մահվան պատճառը

Armtimes.com-ի տեղեկություններով՝ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում երեկ մահացել է 19-ամյա ծննդկան Լ.Խ.-ն: Երիտասարդ կինը, որն Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ էր, օրեր առաջ ծննդաբերել է «Էրեբունիում»: Առանց որեւէ առողջական խնդիրների՝ մայրն ու երեխան դուրս են գրվել բժշկական կենտրոնից: Համենայնդեպս, վտանգավոր եւ զգուշացնող որեւէ խնդիր բժիշկները նրանց մոտ չեն տեսել: Կարճ …

Կարդալ »

Խոշոր ու ողբերգական ավտովթար. կա մեկ զոհ, երկու վիրավոր

Հունվարի 31-ին, ժամը 16:17-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Ռյա Թազա հատվածի 9-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi Pajero iO» մակնիշի 35 LR 859 պետհամարանիշով …

Կարդալ »

Արա Զոհրաբյանին դիպլոմից զրկելու պահանջի հայցը դատարանում մեկնարկվեց (տեսանյութ) Tert

«Թերթ»-ը գրում է.  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ մեկնարկեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի դիպլոմն անվավեր ճանաչելու հայցապահանջով դատավարությունը։ Նշենք, որ 20 փաստաբան հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան «Երևանի Գլաձոր համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվի …

Կարդալ »

Պահանջում են բացահայտել լրագրողներին սպառնացողին. Հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 31 հունվարի 2018թ., Երեւան Հունվարի 30-ին «Ազատություն» ռադիոկայանը և մի շարք այլ լրատվամիջոցներ  տեղեկացրեցին, որ «Medialab.am» կայքի խմբագրությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի օգտատիրոջից լուրջ սպառնալիք է ստացել։ Դրա առիթը լրատվամիջոցում օրեր առաջ հրապարակած ծաղրանկարն է՝ Պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի …

Կարդալ »

Որոշ հայեր պետք է խուսափեն Բելառուս մեկնելուց

Հայ–ռուսական երկքաղաքացիություն ունեցող երիտասարդները, որոնք չեն ծառայել հայկական բանակում, պետք է խուսափեն Բելառուս այցելելուց, հայտարարել է Բելառուսի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Գավրիիլ Մամոնտովը։ Վերջին շրջանում Բելառուսում հաճախակի են դարձել հայ-ռուսական երկքաղաքացիությամբ անձանց ձերբակալելու դեպքերը, որոնց նկատմամբ Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել Հայաստանում զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Այդ մասին Sputnik-Բելառուս մուլտիմեդիոն …

Կարդալ »