Ուրբաթ , Սեպտեմբերի 21 2018

Մարտի 6, 2018 - Օրվա արխիվ

ԵՀՄՖ նախագահ՝ Աշոտ Գրիգորյանի պարծանքն ու կամ՝ չգիտեմ ինչը…

Հատուկ մենթերի պատվերով «Սասնա Ծռեր»-ի տղաների դեմ բոչկա գլորող, նրանց ահաբեկիչ անվանող, (բայց հիմա նրանց մոտ ընդդիմադիր խաղացող), Լոս Անջելեսում նրանց համակիրներին անուն առ անուն FBI-ին գործ տվող, Վովա նյուզի» անվախ թիթեռնիկը, մեդիա դաշտում իրեն գուրու է համարել և հերթական անգամ ցեխ է շպրտել հայաստանյան լրատվամիջոցների և այլոց …

Կարդալ »

Փորձել են կողոպտել գետնանցումում գործող խանութներից մեկը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում տեղի ունեցած կողոպուտի փորձի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 6-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, դիմակավորված անձը կոտրել է Գյումրի քաղաքի գետնանցումում գործող խանութներից մեկի մուտքի դռան ապակին և փորձել հափշտակել բջջային հեռախոսներ ու աքսեսուարներ, սակայն չի կարողացել …

Կարդալ »

Թուրք պրոֆեսորը՝ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը

Պաշտոնական Անկարան դեռ չի արձագանքել մարտի 1-ին Հայաստանի կողմից ցյուրիխյան արձանագրությունների չեղարկմանը, որոնք միտված  էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիայի ընդդիմադիր շրջանակները նույնպես դեռ լռություն են պահպանում այս հարցում: Թուրքական «Aydınlık» ազգայնական թերթի հետ զրույցում Անկարայի «Բաշքենթ» համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Յելդա Օնգունը մեկնաբանել է հայ-թուրքական …

Կարդալ »

Խոշոր ավտովթար. 3 վիրավորներից մեկը մանկահասակ է

Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Ալավերդի–Վրաստանի սահման ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Ախթալա քաղաքի բնակիչ, 34-ամյա Կարեն Անանյանի վարած Opel մակնիշի 06 ՏS 948 համարանիշի և Ալավերդի քաղաքի բնակիչ, 28-ամյա Սեյրան Շավինյանի վարած BMW մակնիշի 35 GU 380 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում …

Կարդալ »

Մառախուղ, ձյուն ավտոճանապարհներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Մարտի 6-ին՝ կեսօրից հետո, 7-ի գիշերը, 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և …

Կարդալ »

Կանխվել է «ապագայի» սննդամթերքի վաճառքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները, սպառողի ահազանգի հիման վրա իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքում, Երևանի իրացման ցանցում հայտնաբերել են այսպես կոչված «ապագայի» սննդամթերք. «Մարիաննայի» ապրանքանիշի 100գր. քաշով կաթնաշոռային պանիրների վրա որպես արտադրության օր նշված է եղել 09.03.2018թ: Հայտնաբերված կաթնաշոռային պանիրները հանվել են վաճառքից, իսկ արտարողին հանձնարարվել է ետ կանչել …

Կարդալ »

Միջադեպ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի կենտրոնում քաղաքացուհուն կողոպտած  անձի ինքնությունը: 2018 թվականի փետրվարի 15-ին քաղաքացուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:35-ի սահմաններում, մի երիտասարդ Երևան քաղաքի Գ.Լուսավորիչ և Պարոնյան …

Կարդալ »

Վանաձորում ջուր կտան ժամանակին

Թիվ Մ6՝ «Վանաձոր – Ալավերդի – Վրաստան» միջպետական ճանապարհի վերակառուցման և արդիականացման պետական ծրագրի իրականացմամբ պայմանավորված՝ մարտի 6-ին 36 ժամով դադարեցվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի աշխատանքը: «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից հայտնում են, որ պատճառն այն է՝ 1000 մմ տրամագիծ ունեցող ջրատարն անցնում է վերոհիշյալ ճանապարհի երկայնքով: Նախկինում այստեղ …

Կարդալ »

«Թումո»-ի գլխավոր գործադիր տնօրենը՝ կառավարությունում

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ֆրանսիական Paul Bocuse խոհարարական ինստիտուտի գործադիր փոխնախագահ Հերվ Ֆլյորին, ֆրանսահայ բարերար Րաֆֆի Դերդերյանը և այլք: Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հյուրերը վարչապետ Կարապետյանին են ներկայացրել Գյումրիում խոհարարական …

Կարդալ »