Ուրբաթ , Սեպտեմբերի 21 2018
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահի հետ

Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալամեհի հետ: Ճաշին մասնակցել են նաև Լիբանանի խոշոր բանկերի գործադիր տնօրենները:
Վարչապետ Կարեն Կարապետյանը լիբանանցի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության պատկերը և ներդրումային միջավայրը, նախորդ տարի արձանագրված ցուցանիշները, Հայաստանի միջոցով այլ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները: Ճաշի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ բիզնես կապերի սերտացման, բանկային ոլորտում փոխգործակցության վերաբերյալ: 
Այսօր նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի այցելությունը Հայկազյան համալսարան և Զմառռի վանք, ինչպես նաև հանդիպումը լիբանանահայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ:  



Աղբյուրը: Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահի հետ

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Եթե մենակ Ձեր հետ քայլածներով եք ուզում իշխանություն ստեղծել, ես Ձեզ ասելու էլ բան չունեմ.Արամ Սարգսյան Armlur

Նիկոլ Փաշինյանի շուրջը ձեւավորված կառավարության անդամ ուժերի միջեւ կրքերը չեն հանդարտվում, եւ սխալված չենք լինի, …