Չորեքշաբթի , Դեկտեմբերի 19 2018

Մարտի 30, 2018 - Օրվա արխիվ

Առատ անձրևների հետևանքով հնարավոր են վարարումներ

Ուշադրություն Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Անձրևները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում և Երևանում։ Մարտի 30-31-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում, Արփա …

Կարդալ »

Ռուսաստանն արտաքսում է 13 ուկրաինացի դիվանագետի

Ռուսաստանն արտաքսում է 13 ուկրաինացի դիվանագետի: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը: «Նրանց բողոքի նոտաներ են հանձնվել եւ հայտարարվել է, որ, ի պատասխան նշված պետությունների կողմից այսպես կոչված «Սկրիպալի գործով» Մեծ Բրիտանիայի անապացույց մեղադրանքների հիման վրա ռուս դիվանագետների արտաքսման վերաբերյալ անհիմն պահանջների, Ռուսաստանը persona non grata է հայտարարում …

Կարդալ »

Սնկից թունավորման 2 դեպք է արձանագրվել

Այս շաբաթ հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 2 դեպք՝ 2 տուժածով: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ թունավորման պատճառը սեփական նախաձեռնությամբ հավաքած սնկի օգտագործումն է: Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ …

Կարդալ »

Կրակոց Չարենցի փողոցում (լուսանկարներ)

Մարտի 26-ին անհայտ անձինք մոտեցել են մի «Ֆոլքսվագեն Գոլֆ» ավտոմեքենայի, ձեռքերով ու ոտքերով հարվածել վարորդի կողքին նստած ուղևորին։ Այդ ընթացքում նրանցից մեկը կրակել է մեքենայի ուղղությամբ։ Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերեցին 9 մմ տրամաչափի մեկ պարկուճ։ Տարբեր ստորաբաժանումների համատեղ աշխատանքով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Պարզվել է, որ մեքենայի …

Կարդալ »

Հանդիպում ԽԿԿ-ի հետ Եվրոպական Խորհրդի նստավայրում

Մամլո հաղորդագրություն: 2018 թ-ի մարտի 27-ին, Եվրոպական Խորհրդի Ստրասբուրգի նստավայրում, «Հայաստանում քաղբանտարկյալների աջակցության կոմիտե»-ի և «Հայկական վերածնունդ – Փարիզ» կազմակերպության պատվիրակությունը ներկայացավ «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի Կանխարգելման եվրոպական Կոմիտե»-ի (ԽԿԿ) անդամների հետ նշանակված հանդիպմանը։ Հանդիպման սկզբում խոսվեց Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակի, ապա խոսվեց 2017 թ-ի …

Կարդալ »

Կասեցվել է «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը

Ինչպես նախորդիվ հայտնել էինք, ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սկսել է ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը: 2018 թվականի մարտի 30-ին «ՎիզաՄետրիկ» ընկերությունը Գործակալությանը ներկայացրել է հատուկ կատեգորիայի կամ կենսաչափական անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ ծանուցում, որի ուսումնասիրության …

Կարդալ »

«Կռունկ»-ն հնչել է ի հիշատակ Կեմերովոյի զոհերի (տեսանյութ)

Հիշատակի ակցիա Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոսներն ու ուսանողները հարգանքի տուրք են մատուցել ի հիշատակ մարտի 25-ին ՌԴ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհի պատճառով զոհվածների:Նրանց կատարմամբ հնչել է Կոմիտասի «Կռունկը»: Զոհվածների հոգիների խաղաղության համար երկինք են բաց թողնվել նաեւ սպիտակ փուչիկներ: …

Կարդալ »

Մանկապարտեզներում մշակվում են աղետների ռիսկի կառավարման պլաններ

Մարտի 21-29-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանի նախագծի կիրառման փորձարկում է անցկացրել ՀՀ Շիրակի մարզի Արթիկ, Արարատի մարզի Լուսաշող և Այգեզարդ համայնքներում: Միջոցառումն իրականացվել է Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների …

Կարդալ »

Աշոտ Ահարոնյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր …

Կարդալ »

Լոռիում երկու գյուղապետ է ձերբակալվել

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձերբակալվել են Լոռու մարզի Ձյունաշող և Միխայլովկա համայնքների ղեկավարները՝ պաշտոնեական կեղծիքներ, յուրացումներ կատարելու կասկածանքով։ Քննչական կոմիտեից մանրամասնում են, որ մարտի 23-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Ձյունաշող և Միխայլովկա համայնքներում պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ …

Կարդալ »