Ուրբաթ , Օգոստոսի 17 2018
Սկիզբ / 2018 / Ապրիլի

Ապրիլի 2018 - Ամսվա արխիվ

Բրիտանական մամուլը՝ Սևակ Խանաղյանի առաջին փորձի մասին

Սևակ Խանաղյանի կատարած «Եվրատեսիլի» «Քամի» երգն ամենայն հավանականությամբ կզարմացնի բրիտանացի դիտողներին: Այսպես է սկսել բրիտանական Metro-ն Խանաղյանի երգին նվիրված նյութը՝ շեշտելով, որ երգի ընթացքում բեմը վերածվում է Սթոունհենջի նմանության հարթակի:  «Սա իրականում թերագնահատված երգ է, որը լավ է երևում կամերայի առջև: Սկզբում բեմը մշուշոտ է, այնուհետև բեմը լուսավորվում է»: Նյութում …

Կարդալ »

Մխիթարյանը կարող է բաց թողնել Աթլետիկոյի հետ խաղը

«Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի` Մադրիդի «Աթլետիկոյի» հետ պատասխան խաղը: Այս մասին հայտնել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, փոխանցում է «Daily Star»-ը: Մխիթարյանն իր նախկին թիմի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում ծնկին հարված էր ստացել և փոխարինվել խաղի 76-րդ րոպեին: Մինչ այդ հայ …

Կարդալ »

ՃՏՊ Մախաչկալա քաղաքի մոտակայքում. կան տուժած ՀՀ քաղաքացիներ

Ապրիլի 30-ին, ժամը 14:40-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 29-ին ՌԴ Մախաչկալա քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժած ՀՀ քաղաքացիներ: Կապ է հաստատվել ՌԴ Դաղստանի Հանրապետության Ճգաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ: Պարզվել է, որ ապրիլի 29-ին, ժամը 14:30-ի սահմաններում Մախաչկալա քաղաքի …

Կարդալ »

Անձնագրային և վիզաների վարչությունը իրազեկում է

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է`ոչ աշխատանքային օրերով պայմանավորված. «Եթե քաղաքացին ցանկանում է ճամփորդել և հին նմուշի անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար չի դիմել (հանրության մոտ ընդունված է անվանել ելքի վիզա կամ թույլտվություն), իսկ օրը ոչ աշխատանքային է կամ աշխատանքային ժամն ավարտվել …

Կարդալ »

Արամ Ա-ն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ապրիլի 30-ին Անթիլիասի մայրավանքում ընդնունել է մի շարք հյուրերի և ընդունելության ժամանակ անդրադարձ կատարել Հայաստանում ծավալվող ներքաղաքական գործընթացներին: «Ողջունում եմ սահմանադրական գործընթացներով և համախոհական ոգով Հայաստանը ներկա քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ձգտող բոլոր կողմերի իմաստությունը և հանձնառությունը»,-  ասել է Վեհափառ Հայրապետը: Նորի Սրբությունն ընդգծել …

Կարդալ »

Վաղը տոնախմբություն է արտագաղթի, հուսահատության դեմ

«Վաղը մայիսի մեկին այս հրապարակում պետք է տեղի ունենա հսկայական տոնախմբություն»,- այսօր հայտարարեց իմ քայլը շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ վաղը՝ ժամը 12:00-ին, ԱԺ-ը պետք է ընտրի ՀՀ վարչապետ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վաղը հայ ժողովուրդը պետք  է տոնի իր անշրջելի հաղթանակը: «Առավոտվա ժամը 11-ից հավաքվել հրապարակում չգնալ այլ …

Կարդալ »

Շատ մեծ է հավանականությունը, որ վաղը ժողովրդի թեկնածուն կընտրվի վարչապետ

Երկրում կա ժողովուրդ, որը շատ հստակ, բոլոր մանրամասներով գիտի, թե ինչ է պետք անել, եթե հանկարծ երբևէ որևէ իշխանություն ՀՀ-ում փորձի լկտիանալ. Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Իմ  քայլը» շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Վաղը մայիսի մեկն է, և չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ աշխարհի ուշադրությունը …

Կարդալ »

Այս իշխանությունները մեկ անգամ են երջանկություն տվել հայ ժողովրդին ՝ իրենց հրաժարականով

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ իր խոսքում նշեց. «Այս տարիների ընթացքում տառապել են նրանք, ովքեր պետք է չտառապեին, վայելում էին նրանք, ովքեր արժեք չունեին»: Պատգամավորն ապա դիմելով ժողովրդին՝ նշեց. «Նայում եմ ձեզ՝ խաղաղություն եմ տեսնում, նայում եմ ձեզ՝ ես ինձ լավ եմ զգում, նայում եմ ձեզ՝ հիշում …

Կարդալ »

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանտ Կարապետյանին

13 տարվա ընդմիջումից հետո ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճած Ֆերդինանտ Կարապետյանը արդեն Հայաստանում է: Ինչպես միշտ հայ չեմպիոններին առաջինն ընդունել ու շնորհավորել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եվրոպայի նորընծա չեմպիոնի ու ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայրենական սպորտի ղեկավարը նշել է, որ դա երկար սպասված մեդալ էր …

Կարդալ »

Վստահ եմ, որ Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին կընտրի Հայաստանի վարչապետ

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ իր խոսքում նշեց. «Մենք հիմա նոր փուլ ենք թևակոխում՝ վերջնական, հաղթական, բայց նաև ավելի դժվար, և մենք եռակի անգամ պետք է ավելի ուշադիր լինենք, ավելի անկեղծ լինենք իրար հետ և եռակի անգամ ավելի իմաստուն ու կազմակերպված լինենք»: Պատգամավորը նաև ընդգծեց. «Վաղը՝ մայիսի մեկին, …

Կարդալ »