Ուրբաթ , Նոյեմբերի 16 2018
Սկիզբ / 2018 / Ապրիլի / 05 (էջ 5)

Ապրիլի 5, 2018 - Օրվա արխիվ

Եթե պաշտոնյայի ստացած նվերը 75 հազար դրամից թանկ է, այն դառնում է պետական

«Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքով սահմանվել են ի պաշտոնե նվերի ընդունման նոր կարգավորումներ: Օրենքով արգելվում է պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս նվերների ընդունումը: Թույլատրելի նվեր ընդունելիս պաշտոնատար անձը պարտավոր է Կառավարության սահմանած կարգով հայտնել այդ մասին: Եթե պաշտոնատար  անձի կողմից ստացված նվերը գերազանցում է 75 հազար ՀՀ դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն՝ հաշվառվում …

Կարդալ »

Արմավիրի մարզպետի պաշտոնանկությունն ու գեներալ Մանվելի ծրագիրը

Ապրիլից մեկնարկող կադրային ու կառուցվածքային փոփոխությունները չեն շրջանցելու մարզպետներին: Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պաշտոնանկ կարվի: Կան տեղեկություններ, որ պաշտոնից կազատվի նաեւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբրահամյանը: Աշոտ Ղահրամանյանը մեկնաբանություն տալ հրաժարվեց, հայտարարելով, որ իր մոտ խորհրդակցություն է եւ ժամանակ չունի: Մեկ այլ տեղեկության համաձայն` Արմավիրի մարզի մի …

Կարդալ »

Ամփոփել եւ ներկայացնել առաջին եռամսյակի աշխատանքները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստում հանձնարարեց 15 օրում գործադիր մարմինների ղեկավարներին եւ մարզպետներին ամփոփել եւ Կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի առաջին եռամսյակում ըստ ոլորտների՝ միջոցառումների, ծրագրերի, գերակա խնդիրների եւ արդյունքների վերաբերյալ կատարողականները՝ նշելով նաեւ առաջիկայում նախատեսված հիմնական միջոցառումները եւ դրանց կատարման ուղղությամբ ձեռնարկված գործողությունները: «Ներկայացնել տեղեկատվություն կատարված եւ ակնկալվող ներդրումային …

Կարդալ »

Սեփական արտադրողին պաշտպանելու խնդիր ունենք

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր գործադիր մարմնին ներկայացրեց «Ալեքս տեքստիլ»  ՍՊԸ-ին ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տալու նախագիծը: Վարչապետ Կարապետյանը Սուրեն Կարայանից հետաքրքրվեց՝ հումքի ներկրման առումով ուշադի՞ր ենք:  «Մենք լոյալ դաշտ ենք ստեղծում, որ բիզնեսը զարգանա, …

Կարդալ »

Վարչապետը՝ մարզերում շինարարության տեմպերի մասին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարզերում շինարարության ոլորտի ակտիվության և գլխավոր հատակագծերի գնահատմանը: Նա ասաց, որ շինարարության ոլորտի ակտիվության գնահատման չափանիշներից  է  շինարարության թույլտվությունների տրամադրումը. «2017 թվականին` 2016 թվականի 2404 տրամադրված շինարարական թույլտվությունների համեմատությամբ տրամադրվել է 3407 թույլտվություն՝ 1003-ով ավելի»: Սակայն, ըստ Կարեն Կարապետյանի, պետք է արձանագրել, որ համայնքների, …

Կարդալ »

Դեսպանատներ չունենք, այցերը բարդանում են. ԱԳ փոխնախարար

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ու Կոլումբիայի կառավարության միջև դիվանագիտական ու պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման համար համաձայնագրի կնքման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշումը: «Նմանատիպ որոշումը կնպաստի հարաբերությունների զարգացմանը: Պետք է նշել, որ  մենք չունենք դեսպանատներ, այդ պատճառով բարդանում են …

Կարդալ »

Վարչապետը՝ «Բուրգեր Քինգ» սննդի կետում պայթյունի մասին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ օրեր առաջ «Բուրգեր Քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունին: Գործադիր մարմնի ղեկավարը հիշեցրեց, որ պայթյունի հետեւանքով ութ մարդ է տուժել: Այս դեպքը, ըստ վարչապետի, հակահրդեհային եւ տեխնիկական անվտանգության պահանջների խստացման հիմք է հանդիսանում: Կառավարության ղեկավարը հորդորեց ձեռնարկել միջոցներ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև …

Կարդալ »

Չուրախանաք` շարունակելու ենք աշխատել

Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր գործադիր մարմնի նիստի ավարտից հետո հայտարարեց, որ առաջիկայում  կառավարությունը հրաժարական է տալու, քանի որ, ըստ Սահմանադրության, լրանում է կառավարության գործունեության ժամկետը: «Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար: Չուրախանաք` շարունակելու ենք աշխատել, տեմպերը չգցեք»,- ասաց վարչապետը: Հիշեցնենք՝ ապրիլի 17-ին Ազգային ժողովը կընտրի Հայաստանի հաջորդ վարչապետին: Սոնա  Դավթյան …

Կարդալ »

Սերժ Սարգսյանն ազատել է իր երեք խորհրդականներին

Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել իր խորհրդականներից երեքին ազատելու մասին: Պաշտոնից ազատվել են Ֆելիքս Փիրումյանը, Մաթևոս (տեր Մեսրոպ քահանա) Արամյանը, Գագիկ Գևորգյանը: Աղբյուրը: Սերժ Սարգսյանն ազատել է իր երեք խորհրդականներին

Կարդալ »