Շաբաթ , Փետրվարի 23 2019
Սկիզբ / Հասարակություն / 21 մետրանոց խաչ՝ ի հիշատակ Ադամ Սահակյանի

21 մետրանոց խաչ՝ ի հիշատակ Ադամ Սահակյանի

Այսօր ապրիլյան հերոսամարտի 2-րդ  տարելիցի առթիվ  Գեղարքունիքի  մարզի  Նորաշեն  համայնքի վարչական տարածքում՝ Սևան-Գավառ մայրուղու  հարևանությամբ, տեղադրվել է 21  մետր  բարձրությամբ  մետաղական խաչ,  որը  հավերժացնում է  ապրիլյան  քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի հիշատակը: 2016 թվականի ապրիլի 10-ին  Ադամ Սահակյանը  Արցախի Հանրապետության   Նախագահի  կողմից  հետմահու   պարգևատրվել է  ԱրցախիՀանրապետության  «Մարտական ծառայություն» պետական մեդալով։ 2016 թվականի մայիսի 28-ին  Հայաստանի Հանրապետության  Նախագահի կողմից  պարգևատրվել է  Հայաստանի  Հանրապետության  «Արիության»  պետական մեդալով: Հերոսի հիշատակին նվիրված խաչը տեղադրվել է Երևան քաղաքի բնակիչ, արմատներով գեղարքունիքցի Գրիգոր Մադաթյանի նախաձեռնությամբ և միջոցներով:  Միջոցառմանը ներկա են եղել   հերոսի հարազատները, ՀՀ կառավարության, մարզայինիշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան  հյուրեր,  նորաշենցիներ:  

Աղբյուրը: 21 մետրանոց խաչ՝ ի հիշատակ Ադամ Սահակյանի

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

Փորձել են թալանել Մանվել Գրիգորյանի մայրական տունը

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի  փոխանցմամբ՝  փետրվարի 19-ին, Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի …