Երկուշաբթի , Հոկտեմբերի 22 2018

Ապրիլի 12, 2018 - Օրվա արխիվ

Հայտնի է պարտադիր զինծառայությունից ազատվելու ցանկը

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Պաշտպանության նախարարության ներկայացրած որոշման նախագիծը, որով սահմանվել է զինծառայության համար պիտանիության աստիճանը որոշող հի­վան­դութ­յուն­նե­րի եւ ֆիզիկական թե­րութ­յուն­նե­րի ցանկը, որոնք թույլ են տալիս ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից կամ նախատեսվում է սահմանափակումներով զինծառայություն: Ցանկը բավական մեծ է եւ «Հայկական ժամանակ»-ը այն կհրապարակի ամբողջությամբ: Ցանկի առաջին հատվածին …

Կարդալ »

Ողբերգական դեպք Ստեփանակերտում. Զոհվել է երեք մարդ

Ապրիլի 12-ին, ժամը 13:35-ին, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է գրանցվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Նախնական տվյալներով կա 3 զոհ եւ 5 տուժած: Ժամը 13:36-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղ հասնելով՝ պարզ է դարձել, …

Կարդալ »

Տավուշի մարզում ադրբեջանցիները կրակել են բեռնատարի վրա

Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ երի ստորաբաժանումները։ Այդ մասին Facebook-ում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժվել։ Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Աղբյուրը: …

Կարդալ »

Ջերմաստիճանը 6-7 աստիճանով կնվազի

Հանրապետության տարածքում` Ապրիլի 12-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 13-14-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-15-ը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան …

Կարդալ »

Խեսեն լքել է Սթոք Սիթին և անհայտացել

ՊՍԺ-ի հարձակվող Խեսեն, ով վարձավճարով հանդես է գալիս «Սթոք Սիթիում», լքել է ակումբի ճամբարը և անհայտացել: Այս մասին հայտնում է «The Telegraph»-ը: Ֆուտբոլիստը ակումբից թույլտվություն է խնդրել մեկնել Լաս-Պալմաս, որտեղ գտնվող նրա երեխան առողջական խնդիրներ ունի: Խեսեն պետք է անգլիական թիմի տրամադրության տակ լիներ ապրիլի 11-ին, սակայն նա չի ներկայացել …

Կարդալ »

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 52 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք։ Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 13, անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 9-ական, ապօրինի ծառահատման 4, խուլիգանության 3, թմրամիջոցի հայտնաբերման 2, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի …

Կարդալ »

Հունաստանի ՊՆ նախարարը, ակնարկելով թուրքերին, ասել է. «Կոչնչացնենք»

Թուրք-հունական հարաբերությունները շարունակում են լարված մնալ՝ Էգեյան ծովում վիճելի կղզիների, ինչպես նաև Թուրքիայում «լրտեսության»  մեղադրանքով կալանավորված հույն  զինվորականների  պատճառով։ Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը երկրում ընթացող զորավարժություններից մեկի  ժամանակ, առանց որևէ երկրի անուն նշելու  ասել է. «Հույն ժողովուրդը պետք է զգոն լինի հակառակորդի և թշնամու հարցում։  Նրանց քայլերը, սպառնալիքները, հայհոյանքները …

Կարդալ »

Որպես անհետ կորած որոնվում է ազգությամբ արաբ տղամարդ

Ոստիկանության Սևանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի, 1950 թ. ծնված Ալի Ազգի Ալի Ավլաքիի Ալնուաիմին: Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165 սմ, միջին կազմվածքով, կուզիկ, կաղում է: Ալի Ազգի Ալի Ավլաքիի Ալնուաիմինի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-59-06-07, (0261)2-20-02, 2-20-21 կամ …

Կարդալ »

Երեխաների տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա զոհ և վիրավորներ

Ավելի քան 15 երեխա, նախնական տվյալներով, տուժել են Մերձմոսկովյան շրջանում ավտոբուսի և ավտոմեքենայի բախման հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վթարի հետևանքով առնվազն վեց անձ է տուժել, մեկը՝ մահացել։ Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել 107 մայրուղու 61-րդ կիլոմետրի վրա։ Նախնական գնահատականներով՝ ավտոբուսում մոտ 40 երեխա …

Կարդալ »

Ժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 1-ը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվել է որոշում համաձայն որի՝ սոցիալական փաթեթի շահառուների համար նույնականացման քարտեր ունենալու պահանջը  կկիրառվի 2018թ. սեպտեմբերի 1-ից: Նախարարությունից հայտնում են, որ 2018թ. հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայությունները) օգտվելու պարտադիր նախապայման էր …

Կարդալ »