Ուրբաթ , Դեկտեմբերի 14 2018

Ապրիլի 15, 2018 - Օրվա արխիվ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Ապրիլի 15-ին, ժամը 05:54-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ին, «KamAZ» մակնիշի 059 AT 61 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Ա.) բեռնատարը բախվել է «Lada-21013» …

Կարդալ »

Հայտնաբերվել է տանտիրոջ դին

Ապրիլի 15-ին, ժամը 10:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում` աթոռին նստած, հայտնաբերել Լ. Ա.-ի դին՝ ծնված 1942 …

Կարդալ »

Ռեալի չորս ֆուտբոլիստներ բաց կթողնեն առաջիկա խաղը

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Պրիմերայի 32-րդ տուրի՝ «Մալագայի» հետ հանդիպումը,- հաղորդում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը: Հանդիպումը կկայանա «Լա Ռոսալեդայում» և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: «Արքայական ակումբի» հայտացուցակից բացակայում են նաև Լուկա Մոդրիչը, Գարեթ Բեյլը և Ռաֆայել Վարանը: Աղբյուրը: Ռեալի չորս ֆուտբոլիստներ բաց կթողնեն առաջիկա խաղը

Կարդալ »

Հայտնի է «Միսս Ռուսաստան-2018»-ի հաղթողը (լուսանկարներ)

«Միսս Ռուսաստան-2018» գեղեցկության մրցույթում հաղթել է Չուվաշիայի ներկայացուցիչ Յուլյա Պոլյաչիխինան, որին շնորհվել է սպիտակ ոսկուց պատրաստված ու թանկարժեք քարերով զարդարված թագը, 3 մլն ռուբլի և նոր մեքենա: Յուլյան 18 տարեկան է, զբաղվում է սպորտով: Գեղեցկուհին դպրոցն ավարտել է ոսկե մեդալով: Աղբյուրը: Հայտնի է «Միսս Ռուսաստան-2018»-ի հաղթողը (լուսանկարներ)

Կարդալ »

Փաշինյանը չի բացառում, որ գիշերն իրեն կձերբակալեն (տեսանյութ)

Քաղաքացիական անհնազանդության ծրագիր ժամը 8.15-ից՝ ըստ Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիայի հրապարակում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Քաղաքացիական անհնազանդության ծրագիրը, որը պետք է իրականացնեն քաղաքացիները։ Միջոցառումների մեկնարկը կտրվի ապրիլի 16-ին՝ առավոտյան 8.15 – րոպեից. «Ոչ մի վտանգավոր բան չի լինի»,- վստահեցրեց նա։ Այդ պահին մի կինը միջամտեց, թե ոչինչ մի արեք. «Սերժ …

Կարդալ »

Սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ

Ուշադրություն Ապրիլի 15-ին հատկապես Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախաալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով: Հանրապետության տարածքում` Ապրիլի 15-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 20-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը …

Կարդալ »

Ժնևում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող

Ապրիլի 13-ին Ժնևի Թրամբլե զբոսայգում (Parc Trembley)Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մասնակցությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշատակի Լապտերներ» հուշահամալիրը: Բրոնզաձույլ տասը մետր բարձրության լամպերից բաղկացած հուշակոթողը, որը ֆրանսահայ անվանի արվեստագետ Մելիք Օհանյանի ստեղծագործությունն է, շվեյցարահայ համայնքի նվերն է Ժնև քաղաքին՝ ի նշան ժնևցիների և հայերի համատեղ պատմական հիշողության: …

Կարդալ »

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է ապրիլի 14֊ին Հանրային ռադիոյի շենքում Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի խումբ անձանց իրականացրած գործողությունների փաստի առթիվ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նախապատրաստել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով։ Նյութերի նախապատրաստման շրջանակներում վերցվել են Հանրային ռադիոյի շենքում տեղադրված …

Կարդալ »

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիս գյուղի վրա. Առավոտ

Այսօր՝ ապրիլի 15-ին, ժամը 14.20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի վրա: Բաղանիսի բնակիչները հայտնեցին, որ անվտանգության նկատառումներով փակվել է միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը ,ավտոմեքենաների երթեւեկը ներկայումս կատարվում է Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով: Ներկայումս Բաղանիսի սահմանագծում հարաբերական անդորր է: Աղբյուրը՝ Առավոտ   Աղբյուրը: Ադրբեջանական …

Կարդալ »