Ուրբաթ , Օգոստոսի 17 2018
Սկիզբ / Հասարակություն / Հայկական Վերածնունդը սատարում է Մերժիր Սերժին շարժումը

Հայկական Վերածնունդը սատարում է Մերժիր Սերժին շարժումը

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունն իր զորակցությունն է հայտնում վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող մեծաքանակ քաղաքացիական շարժմանը, որի նպատակն է խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով հեռացնել Սերժ Սարգսյանի ռեժիմը և հաստատել ժողովրդավարական իշխանություն: Այս օրերին բազմաթիվ սփյուռքահայեր նույնպես հետևում են Հայաստանի իրադարձություններին և միանշանակ սատարում են ժողովրդի խաղաղ հանրահավաքներն ու երթերը: Միանգամայն պարզ է, որ կեղծիքներով իրականացված սահմանադրական փոփոխությունների նպատակն էր Սերժ Սարգսյանի իշխանության 3-րդ ժամկետ տալը: Թե Հայաստանի ներսում և թե սփյուռքում գերակշռող մեծամասնությունը դեմ է, որ Սերժ Սարգսյանը շարունակի ղեկավարել որպես վարչապետ և անընդունելի է համարում Հայաստանում ասիական միանձնյա իշխանության տարբերակը:

Ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի և շարժման այլ կազմակերպիչների պատասխանատու և գրագետ կազմակերպչական աշխատանքը: Կարևոր ենք համարում, որ շարժումը այժմ իր առջև նպատակ է դրել իրականացնել թավշյա հեղափոխություն: Խաղաղ, քաղաքացիական անհնազանդության մեթոդներով իրականացվող հեղափոխության անհրաժեշտությունը Հայաստանում վաղուց է հասունացել, իսկ բռնակալական ռեժիմի անհապաղ հեռացումը այլընտրանք չունի:

Հայաստանում և սփյուռքում գործող բոլոր կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին կոչ ենք անում միանալ պայքարող ժողովրդին և ընդվզել: Հույս ենք հայտնում, որ առաջիկայում շարժմանը կմիանան բազմաթիվ այլ քաղաքացիներ, մտավորականներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ:

Հայկական Վերածնունդ
Ապրիլի 18, 2018



Աղբյուրը: Հայկական Վերածնունդը սատարում է Մերժիր Սերժին շարժումը

Մասին Armenian Renaissance - Los Angeles Chapter

Կարդացեք նաև

Հնձվոր Սուրեն․ «Տեհար ինչ բերուց մեր գլուխը Վալերի Մեջլումյանը. հիմա գյուղացին ոչ աշխատանք ունի, ոչ հող»

Ըստ ինձ հասած լուրերի՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատրաստակամ է «Վալլեքսի» հետ նոր պայմանագիր կնքել Ալավերդում …