Ուրբաթ , Օգոստոսի 17 2018
Սկիզբ / Սփյուռք / Լաս Վեգասում բնակվող հրաշք փոքրիկն ուզում է նմանվել պայքարող Նիկոլին

Լաս Վեգասում բնակվող հրաշք փոքրիկն ուզում է նմանվել պայքարող Նիկոլին


Լաս Վեգասում բնակվող Էլլան՝ Արամ Ասատրյանի թոռնուհին, ուշի-ուշով հետևել է հայաստանյան իրադարձություններին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի կոչերին, տեսել է նրա վիրավոր ու պայքարող ձեռքը և մեծ ցանկություն է ունեցել նմանվել Նիկոլին. այդ նպատակով խնդրել է իր հայրիկին՝ հաղորդավար Գրիշա Սանդալյանին, վիրակապելու իր ձեռքը, որպեսզի նմանվի Նիկոլի պայքարող ձեռքին:
Հրաշք բալիկը կոչ է անում նաև իր քեռիներին՝ Արտաշ և Տիգրան Ասատրյաններին, կնքահորը՝ Արմենչիկին և բոլոր արվեստագետներին լինել Նիկոլ Փաշինյանի կողքին:
Հուսանք, տեսանյութը դիտելուց հետո, արվեստագետները կլինեն Նիկոլ Փաշինյանի և պայքարող ժողովրդի կողքին, կվերցնեն Նիկոլ Փաշինյանի բարձրախոսը և հրապարակավ կհայտարարեն, որ շարժմանը միացել են Լաս Վեգասում բնակվող փոքրիկ Էլլայի կոչով:



Աղբյուրը: Լաս Վեգասում բնակվող հրաշք փոքրիկն ուզում է նմանվել պայքարող Նիկոլին

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մայիսից սկսած՝ ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում. վարչապետը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ կառավարության ղեկավարը …