Ուրբաթ , Նոյեմբերի 16 2018

Ապրիլի 23, 2018 - Օրվա արխիվ

Ուղղակի կեցցեք. Սաակաշվիլին` հայերին

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում տեղադրված տեսաուղերձում  հայտարարում է․ «Այսօր ես վերջնականապես համոզվեցի՝ Հայաստանը մեծ ապագա ունի: Ես սատարում եմ ձեզ: Մենք միշտ ձեր կողքին կլինենք: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր արածի համար: Ուղղակի կեցցեք»: Աղբյուրը: Ուղղակի կեցցեք. Սաակաշվիլին` հայերին

Կարդալ »

Ոստիկանությունը խնդրում է դրսևորել փոխադարձ հարգանք

Հարգելի համաքաղաքացիներ, համընդհանուր հավաքի պատճառով Երևան քաղաքում երթևեկությունը և մարդկանց տեղաշարժը խիստ ծանրաբեռնված է: Ոստիկանությունը խնդրում է դրսևորել փոխադարձ հարգանք, զսպվածություն, հանդուրժողականություն, չվնասել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքը, ավելորդ հուզականությամբ չհակադրվել ոստիկանությանը և չխոչընդոտել վերջինիս կողմից իր վրա դրված խնդիրների կատարմանը: Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ոստիկանությունն աջակցել …

Կարդալ »

ԵԱՀԿ ԽՎ նախագահ. Մենք կաջակցենք Հայաստանին

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին իր Twitter-ի միկրոբլոգում գրել  է. «Ես տեղեկացա, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ուշիուշով հետևում է իրավիճակին և պատրաստ է աջակցել Հայաստանին իր ժողովրդավարական ուղուն: Ես կրկին կոչ եմ անում բոլոր կողմերին հանգստանալ և պատասխանատու գործողություններ կատարել՝ ելնելով բոլոր հայերի շահերից»: …

Կարդալ »

Արմեն Գրիգորյանն ազատ է արձակվել

Քիչ առաջ ազատ է արձակվել քաղաքագետ, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը: Աղբյուրը: Արմեն Գրիգորյանն ազատ է արձակվել

Կարդալ »

Նոր տեսանյութ՝ շփման գծում հակառակորդի զինտեխնիկայի տեղաշարժերի մասին

«Ձեզ ենք ներկայացնում ապրիլի 23-ի ժամը 13:35-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակաընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կուտակումների ու տեղաշարժերի մասին տեսագրությունը»,- այսբովանդակ հաղորդագրություն է տարածել Արցախի ՊՆ-ն ու կից ներկայացրել տեսանյութը։ Աղբյուրը: Նոր տեսանյութ՝ շփման գծում հակառակորդի զինտեխնիկայի տեղաշարժերի մասին

Կարդալ »

Հրապարակում հանրահավաքին մասնակցող սրտի արատ ունեցող տղամարդ է մահացել`

Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում մեկ տղա երեխա ուշագնացության հետևանքով ակնակապի շրջանում ստացած վնասվածք է ստացել։ Հրապարակում հերթապահող շտապօգնության բրիգադը տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության այլ մեքենայով կազմակերպել է երեխայի հոսպիտալացվումը մանկական բժշկական կենտրոն։ Նրան ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրվել։ ՀՀ Առողջապահության …

Կարդալ »

Դավիթ Սանասարյանն ազատ է արձակվել

Քիչ առաջ ազատ է արձակվել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը: Աղբյուրը՝  aravot.am Աղբյուրը: Դավիթ Սանասարյանն ազատ է արձակվել

Կարդալ »

Արման Թաթոյանն այցելել է կալանավորված Լևոն Բարսեղյանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանին։ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ պաշտպանն առանձնազրույց է ունեցել նրա հետ: Պաշտպանի աջակցությամբ Լևոն Բարսեղյանը տեղափոխվել է անհրաժեշտ պայմաններով խուց: Նրան տրամադրվել են հիգիենայի անհրաժեշտ պարագաներ, ռադիոընդունիչ և այլն: Պաշտպանի …

Կարդալ »

ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում ծանր հրետանին հեռու պահել առաջնագծից

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ տարածաշրջանում առկա իրավիճակի առնչությամբ: «Տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո և հաշվի առնելով շփման գծում լարվածության աճի հնարավորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը- ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի- Ֆրանսիա և Էնդրյու Շեֆեր- ԱՄՆ) ընդգծում են կողմերի կողմից հրադադարի պահպանման խիստ կարևորությունը այս կարևոր ժամանակահատվածում, մասնավորապես …

Կարդալ »

ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ

ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ, որը կփոխարինի Սերժ Սարգսյանի կառավարությանը. այս մասին ria.ru-ին ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը: «Մենք շնորհակալ ենք վարչապետ Սերժ Սարգսյանին երկար տարիների ծառայության ու ԱՄՆ-Հայաստան ամուր գործընկերության մեջ իր ներդրման համար: Մենք ակնկալում ենք, որ նրա հետնորդը կհայտարարվի ժողովրդավարական գործընթացի արդյունքում` օրենքներին ու …

Կարդալ »