Հինգշաբթի , Հոկտեմբերի 18 2018

Ապրիլի 25, 2018 - Օրվա արխիվ

Ոստիկանության պետի խոսքը բացարձակապես քաղաքական չէր

Այսօր հանրահավաքի ընթացքում փորձ է արվել յուրովի մեկնաբանությամբ քաղաքականացնել ՀՀ ոստիկանության պետի խոսքը հանրությանն ու ոստիկանությանը: Այդ մասին ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։ «Հայտնում ենք, որ ոստիկանության պետի խոսքը բացարձակապես քաղաքական չէր, այլ պետության կայունությամբ մտահոգ, հասարակական կարգի պահպանման պատասխանատու, պետականության եւ քաղաքացու իրավունքների պաշտպան համակարգի ղեկավարի խոսք»,- ասվում է …

Կարդալ »

Զգուշացնում եմ Կարեն Կարապետյանին ոտք չդնել կառավարական շենք այսօրվանից. Փաշինյան

Հանրապետության հրապարակում ելույթում «Իմ քայլը» շարժման ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, ով, ի դեպ, «Ելք» խմբակցության կողմից առաջադրվելու է որպես վարչապետի թեկնածու հայտարարեց, որ այսօր պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՌԴ համապատասխան պաշտոնյաների հետ ու կարող է տեղեկացնել, որ ՌԴ-ն չի խոչընդոտում ՀՀ ներքին գործերին, ինչի մասին լուրեր են շրջանառվում: Փաշինյանն անդրադարձավ …

Կարդալ »

Էմիլ Տարասյանը պաշտոն ստացավ նախագահականում

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Էմիլ Տարասյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդ-վածի 11-րդ մասը. Էմիլ Տարասյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատա-կազմի ղեկավարի տեղակալ՝ ժամանակավորապես նրա վրա դնելով Հանրապետու-թյան նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները»,-նշվում …

Կարդալ »

Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է

Պետերբուրգում հոսպիտալացվել է լեգենդար հայազգի շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Այս մասին հայտնում է ntv.ru-ն: 93-ամյա շանսոնյեն իրեն վատ է զգացել փորձի ժամանակ, և նրա համար շտապօգնություն են կանչել:   Աղբյուրը: Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է

Կարդալ »

Թե ուզում ես, բախտդ փորձիր. Փաշինյանը՝ Կարապետյանին

Կարեն Կարապետյանն ավերապահ և առանց նախապայմանների պետք է ճանաչի մեր թավշյա հեղափոխության հաղթանակը: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում ելույթում ասաց «Իմ քայլը» շարժման ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, ով, ի դեպ, «Ելք» խմբակցության կողմից առաջադրվելու է որպես վարչապետի թեկնածու: «Այսօր կառավարությունում չկա ոչ մի գործող պաշտոնյա, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո …

Կարդալ »

ՀՀ-ում ՀՀԿ-ի իշխանություն չի լինելու. Արարատ Միրզոյան

«Երկու օր առաջ երբ մենք գտնվում ենք անազատության մեջ, մեզ այցելեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Մենք պայմանավորվեցինք, որ երկու ժամվա ընթացքում Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական ներկայացնի, ինչը եղավ, մենք պայմանավորվեցինք, որ ապրիլի 24-ը, ապրիլի 24 պետք է լինի, ինչը եղավ: Մենք պայմանավորվեցինք, որ ապրիլի 25-ին մեկնարկելու են բանակցություններ, …

Կարդալ »

Նախագահի մոտ քաղաքական խորհրդակցություններն ավարտվել են

Ընդառաջելով իրեն ուղղված առաջարկին՝ ապրիլի 25-ի ողջ օրվա ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցությունների շարք է անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաև հասարակական-քաղաքական գործիչների հետ, քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Քննարկումների ընթացքում բոլոր մասնակիցները համակարծիք են եղել, որ բարձրացված հարցերը պետք է լուծվեն …

Կարդալ »

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից, քննարկվել են հայ-բելառուսական բարեկամական հարաբերություններին վերաբերող  հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել Հայաստանում ստեղծված իրավիճակին: Զրուցակիցներն ընդգծել են, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան բացառապես Սահմանադրության շրջանակներում: Աղբյուրը: Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց …

Կարդալ »

Մի խումբ կալանավորներ փորձել են փախչել «Նուբարաշեն»-ից

Ապրիլի 25-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, կալանավորների զբոսանքի տրամադրման ժամանակ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ կալանավորված անձինք, բռնություն գործադրելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, նրա ձեռքից խլելով բանտային բանալին, դուրս են եկել թիվ 6 մասնաշենքի միջանցք և բացել թվով 6 խցերի դռները, տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից: …

Կարդալ »