Շաբաթ , Նոյեմբերի 17 2018

Ապրիլի 27, 2018 - Օրվա արխիվ

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայետը ճանաչվել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացող: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: «Ռեդ Բուլ Զալցբուրգի» դեմ առաջին խաղում, որտեղ «Մարսելը» հաղթանակ է տարել 2:0 հաշվով, Պայետը աչքի է ընկել երկու գոլային փոխանցումով: Քվեարկության արդյունքներով Պայետը հավաքել էր ձայների 88 տոկոսը: Երկրորդ տեղում 12 …

Կարդալ »

Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենա է ընկել ձորը, կան տուժածներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունն ապրիլի 27-ին, ժամը 20:11-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջանի ոլորաններում՝ արջերի արձանի մոտ ավտոմեքենա է ընկել ձորը, կան տուժածներ, և անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: Աղբյուրը: Դիլիջանի ոլորաններում …

Կարդալ »

Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում` Ապրիլի 26-ին առանձին շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Ապրիլի 26-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց …

Կարդալ »

Թուրքական լրատվամիջոցները՝ Փաշինյան-Կարապետյան հանդիպման մասին

Թուրքիայի առաջատար լրատվականները շարունակում են ակտիվորեն լուսաբանել հայաստանյան ներքաղաքական լարված իրավիճակը: Թուրքական լրատվական կայքերն անդրադարձել են վերջին երկու օրերին Հայաստանում ծավալված իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի չկայացած հանդիպմանը: «Ermenihaber» լրատվական գործակալությունն առանձնացրել է թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած ամենաուշագրավ հրապարակումները: Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը «Հայաստանում կառավարությունը հրաժարվեց հանդիպել Փաշինյանի …

Կարդալ »

Ֆերդինանտ Կարապետյանը՝ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը Թել Ավիվում ընթացող ձյուդոյի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում գրավել է առաջին տեղը եւ հռչակվել աշխարհամասի չեմպիոն: 73 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզիկը եզրափակիչում իպոնով մաքուր հաղթանակ է տարել 2017թ Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովի նկատմամբ: Նույն քաշային կարգում հանդես եկող Արսեն Ղազարյանը զբաղեցրել է 5-րդ …

Կարդալ »

Գարո Փայլանի արձագանքը՝ Էրդողանի նախընտրական խոստումներին

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին, որի ժամանակ վերջինս նախընտրական մի շարք խոստումներ է տվել` ասելով. «Նոր շրջանը լինելու է ավելի շատ ժողովրդավարության և ավելի ուժեղ իրավունքի շրջան։ Լինելու է բարօրության և ավելի հաստատուն կայունության ժամանակաշրջան։  …

Կարդալ »

Արմեն Սարգսյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն չի ունեցել. նախագահականը հերքում է

Օրերս «Ժամանակ» թերթը գրել էր, թե «նախագահ Արմեն Սարգսյանը ևս պատրաստվում է սեփական կուսակցություն ստեղծել և ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ապագա քաղաքական իրադարձություններին»։ Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես»-ը դիմել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանին։ Նա հերքել է լուրը՝ նշելով, որ Հանրապետության նախագահը անկուսակցական է եւ սա նաեւ Սահմանադրության պահանջն …

Կարդալ »

ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ են եղել

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել մաքսային տեսուչների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը: Այսպես, քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 01.08.2017թ.-ին Արարատի մարզի բնակիչ Ա. Գ.-ն իր բեռանատար ավտոմեքենայով Բագրատաշենի մաքսակետով արտահանել է ավելի քան 16 …

Կարդալ »

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ապրիլի 27-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ՀՀ վարչապետի առաջիկա ընտրությանը: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության եւ խոսքի ազատության դերը երկրի զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարի …

Կարդալ »

Նիկոլ Փաշինյանը՝ առաջիկա օրերի անելիքների մասին

«Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում հանրահավաքի ժամանակ ներկայացնելով առաջիկա օրերի անելիքները նշեց, որ այսօր և վաղը հանրապետության ամբողջ տարածքով ադդարեցնելու են քաղաքացիական անհնազանդության գործողությունները. «Այսօր հիմնական միջոցառումը տեղի է ունենում Գյումրիում, վաղը տեղի կունենա Վանաձորում և այս երկու օրը ոչ մի քաղաքացիական անհնազանդության …

Կարդալ »