Ուրբաթ , Օգոստոսի 17 2018

Մայիսի 3, 2018 - Օրվա արխիվ

«Քայլ արա, մերժիր Սերժին». ինչպես է ստեղծվել կարգախոսը

«Քայլ արա» խոսքը պատկանում է հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, իսկ «Մերժիր Սերժին» կարգախոսը, որը հետո կպավ «Քայլ արա»-ին, առաջինն առաջարկել է Դավիթ Հովհաննիսյանը: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է հեղափոխության առաջնորդներից Արմեն Գրիգորյանը: «Երևի քչերդ գիտեք, որ #ՄերժիրՍերժին նախաձեռնության սլոգանն ու անունն առաջարկել է Davit-ը, չնայած դրանից առաջ շրջանառվել է այդ միտքը։ Ասացի գրեմ, որ ֆիքսենք հեղափոխության …

Կարդալ »

Վթարի հետեւանքով դադարեցվել է գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս․թ․մայիսի 3-ին ժամը 17։35-ի սահմաններում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքում վնասվել է Շիրակի մարզի Կամո եւ Շիրակ համայնքները սնող միջին ճնշման գազատարը։ Ներկայում իրականացվում են վթարավերականգնման աշխատանքներ, որոնց ավարտի եւ գազաթողարկման աշխատանքների մասին անհատապես կտեղեկացվեն Կամո եւ Շիրակ համայնքների գազասպառող բաժանորդները։ …

Կարդալ »

Ախթալան միանում է Համաժողովրդական շարժմանը. Նիկոլ Փաշինյան (լուսանկար)

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Ախթալան միանում է Համաժողովրդական շարժմանը»։ Աղբյուրը: Ախթալան միանում է Համաժողովրդական շարժմանը. Նիկոլ Փաշինյան (լուսանկար)

Կարդալ »

Հայտնի է, թե ովքեր կարող են սպասարկել ՉԼ երզափակիչը

«Mundo Deportivo»-ին հայտնի է դարձել, թե ովքեր կարող են սպասարկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 26-ին` Կիևում: Ցուցակում են հայտնվել Բյորն Կույպերսը` Հոլանդիայից, Կլեման Տյուրպենը` Ֆրանսիայից, թուրք Ջունեյթ Չաքըրը, շվեդ Յունաս Էրիկսոնը, գերմանացի Ֆելիքս Բրիխը և Սլովենիան ներկայացնող Դամիր Սկոմինան: Նրանցից շատերն աշխատել են մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումներում: …

Կարդալ »

Էլթոն Ջոնը գալիս է Հայաստան

Մայիսի վերջին Հայաստան է գալու հանրահայտ բրիտանացի ռոք երգիչ, կոմպոզիտոր, երգահան և դաշնակահար Էլթոն Ջոնը: NEWS.am-ի տեղեկություններով, հայտնի արտիստը Երեւան է գալիս լսողական սարքերի արտադրող ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակում: Ընկերության Հայաստանյան գրասենյակից մեզ հետ զրույցում ոչ հերքեցին, ոչ հաստատեցին այդ տեղեկությունը: Աղբյուրը: Էլթոն Ջոնը …

Կարդալ »

Փրկարարները հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել օձին

Մայիսի 3-ին, ժամը 17:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ «Ին Դրայվ» ավտոտեխսպասարկման կետում կայանած ավտոմեքենայի տակ օձ է նկատվել. բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները թիվ 46/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում …

Կարդալ »

Քննարկումներ են եղել նաև Միացյալ Թագավորության պետնախարարի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարեւորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակում: Աղբյուրը: Քննարկումներ են եղել նաև Միացյալ Թագավորության …

Կարդալ »

Արեգունի գյուղի մոտ այրվում է անտառածածկ տարածք

Մայիսի 3-ին, ժամը 16:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի մոտ այրվում է անտառածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:47-ին, մարվել 20:37-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Աղբյուրը: Արեգունի գյուղի մոտ այրվում …

Կարդալ »

Սերժ Թանկյանը մայիսի 7-ին կժամանի Երեւան. ՀԺ

Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կգա Հայաստան: «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն՝ նա ժամանելու է մայիսի 7-ին: Ինքնաթիռը վայրէջք է կատարելու մոտավորապես 20:05-ին: Վերջին օրերին երաժիշտն ուշադիր հետեւում էր #ԻմՔայլը նախաձեռնությանը: Սատարում էր շարժման մասնակիցներին, նրանց նման ցանկանում էր, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն հեռանան …

Կարդալ »

Քր. գործ՝ «Էյչ-Էս-Բի-Սի բանկի վրա կատարված ավազակային հարձակման դեպքով

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա այսօր կատարված զինված ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ ժամը 14:10-ի սահմաններում «Ֆաբարմ» տեսակի կարաբինով, մարտական նռնակով և դանակով զինված, դիմակավորված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 3 հասցեում գործող …

Կարդալ »