Կիրակի , Սեպտեմբերի 23 2018
Սկիզբ / Հասարակություն / Ի՞նչ ճակատագիր է սպասվում Վլադիմիր Գասպարյանին

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Վլադիմիր Գասպարյանին

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «թավշյա հեղափոխության» հաղթանակն, ու դրա փաստացի ամրագրումն օրենքի ուժով առաջ է բերել ֆորսմաժորային իրավիճակ հատկապես երկրի էլիտաների շրջանում՝ առնվազը նրանց, ովքեր մինչ հայտնի իրադարձությունները ժողովրդի կողմից ասոցացվում էին իշխանություների հետ:

Հատկապես զգայուն իրավիճակ է երկրի ուժային կառույցների մասով, քանի որ ինչպես հայտնի է, հենց այդ կառույցներն են համարվում ցանկացած պետության ողնաշարը, ու շատ բաներ պետության ներսում կախված են լինում այն հարցից, թե ովքեր են ստանձնում ուժային կառույցների ղեկավարների գերպատասխանտու պաշտոնները:
Մայիսի 9-ին, ինչպես հայտնի է, Վիգեն Սարգսյանը մամլո ասուլիս է ունեցել, ուր ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել նաև նրա՝ Փաշինյանի ժամանակավոր կառավարությունում տեղ զբաղեցնել-չզբաղեցնելու հարցին:
Վիգեն Սարգսյանն, ով իրեն համարում է ՀՀԿ հավատարիմ զինվոր ու, մասնավորապես, անձամբ Սերժ Սարգսանի թիմի անքակտելի մասնիկ, կտրականապես բացառել է երկրի նոր ղեկավարության հետ որևիցե փոխգործակցություն՝ ի սկզբանե հրաժավելով կիսել որևիցե քաղաքական պատասխանատվություն Փաշինյանի հետ:
Եվ ահա այս ամենի ֆոնին չափազանց ուշագրավ նշանակություն է ձեռք բերում այն հարցը, թե ինչ ճակատագիր է սպասվում նախորդ իշխանության կարևորագույն հենարանը համարվող Վլադիմիր Գասպարյանին:
Օրերս հայկական մամուլը գրել էր, թե առաջիկայում սպասվում են ՀՀ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները: Սարգսյանը, Կուտոյանն ու Գասպարյանը հեռանալու են:
Եթե Սարգսյանի մասով ամեն բան պարզ էր դեռ վաղուց, ու մայիսի 9-ի ասուլիսը ընդամենը հայտնի իրողության պարզ արձանագրում պետք է համարել, ապա դիցուք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասով կարծես այնքան էլ ամեն բան պարզ չէ: Նախորդ իշխանությանն ամեն կերպ սատարած, բոլոր հնարավոր միջոցներով նեցուկ դարձած Գասպարյանը հրաժարական տալո՞ւ է, թե՞ ոչ՝ ահա, թերևս, գլխավոր հարցը:
Այս իմաստով հարկ է նկատել, որ որքան էլ տրամաբանական թվա Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի տարբերակը, դեռևս վաղ է՝ միանշանակ ինչ-որ բան ենթադրելու համար:
Բանն այն է, որ «թավշյա հեղափոխության» ողջ ընթացքում,շատերը նկատած կլինեն, Գասպարյանն այդպես էլ տեսախցիկների առջև չերևաց: Նույնիսկ խոսակցություններ էին շրջանառվում այն մասին,որ նա երկրում չէ: Ավելին՝ հեղափոխության հաղթանակը շատ իմաստներով պայմանավորված էր նաև ոստիկանության համեմատաբար զուսպ պահվածքով, ինչը,թերևս, ստեղծում էր համապատասխան մթնոլորտ, որպեսզի երկրի քաղաքացիներն իրենց ազատ զգան ու շնչեն հեղափոխական շնչով:
Այսինքն՝ կամա-ակամա Գասպարյանը իրենից անկախ մեծ խոչընդոտ չդարձավ այժմ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար: Նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ Գասպարյանի պահվածքը պայմանավորված էր նրա՝ ապահովագրվելու ցանկությամբ, թե՞ պարզապես Գասպարյանը խնդրի լրջությունը լիովին գիտակցել էր միայն այն պահին, երբ բանը բանից այլևս անցել էր:
Ակնհայտ է, որ տվյալ պարագայում միանշանակ: Անկասկած է, որ Գասպարյանի հետագա ճակատագրի հարցը շատ իմաստներով պայմանավորված է լինելու նաև նրանով, թե սրան որ կողմից կնայի անձամբ Նիկոլ Փաշինյանը, նա կպարգևատրի՞ Վլադիմիր Գասպարյանին՝ հեղափոխության առաջը բիրտ միջոցներով չառնելու համար, թե՞ անտարբեր կգտնվի ոստիկնապետի «ինքնազոհողության» նկատմամբ:
Իսկ միգուցե Վլադիմիր Գասպարյա՞նն իր մեջ քաջություն կգտնի՝ հրաժարվելու սեփական աթոռից հանուն իր թիմի դավանած գաղափարների, թե՞, այնուամենայնիվ կնախընտրի «յոթ մոր կրծքից կաթ ծծելու» հակասական տարբերակը…

Նկատենք, որ հարցրերն այս այլևս ձեռք են բերում նաև բարոյական արժեք, ու հարցն այստեղ ոչ միայն Վլադիմիր Գասպարյանի սոցիալական դիրքին է այլևս առնչվում, այլև նրա բարոյական կերպարին:


Աղբյուրը: Ի՞նչ ճակատագիր է սպասվում Վլադիմիր Գասպարյանին

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վլադիմիր Գասպարյանի դեմ կարող է քրեական գործ հարուցվի.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվում: Ինչպես …