Ուրբաթ , Օգոստոսի 17 2018
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնի ստանձման կապակցությամբ:
«Հարգելի պարոն Վարչապետ,
Շնորհավորում եմ վերջերս այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ես պատրաստ եմ աշխատել Ձեզ հետ մեր երկու երկրներին փոխադարձ հետաքրքրող բազմաթիվ բնագավառների շուրջ, ներառյալ առևտրային կապերի, ժողովրդավարական հաստատությունների ու անվտանգության ամրապնդման հարցերում:
Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց գրանցելը, քաղաքական կուսակցությունների համախմբումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին և Հայաստանի պայծառ ապագային:
Լավագույն մաղթանքներս Ձեզ և Հայաստանի ժողովրդին:
Հարգանքով,
Դոնալդ Թրամփ»,- ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:


Աղբյուրը: Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մայիսից սկսած՝ ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում. վարչապետը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ կառավարության ղեկավարը …