Կիրակի , Սեպտեմբերի 23 2018

Մայիսի 18, 2018 - Օրվա արխիվ

ՀՀ նախագահն այցելել է Գարեգին Չուգասզյանին (տեսանյութ)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, ով արդեն 24 օր է հացադուլ է հայտարարել: Գարեգին Չուգասզյանի ֆեյսբուքյան էջում տարածված տեսանյութում երևում է, որ նախագահն ու Չուգասզյանը զրուցում են Մատենադարանի մոտ, որտեղ էլ վերջինս հացադուլ է անում: Աղբյուրը: ՀՀ նախագահն այցելել է Գարեգին Չուգասզյանին (տեսանյութ)

Կարդալ »

Ազատ է արձակվել Շանթ Հարությունյանի ընկերը՝ Լիպարիտ Պետրոսյանը

Քիչ առաջ ազատ է արձակվել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Լիպարիտ  Պետրոսյանը: Այս մասին գրում է armtimes.com-ը: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Պետրոսյանի զոքանչը՝ Տիկին Ռայան: Լիպարիտ Պետրոսյանը ձերբակալվել էր 2013 թվականին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների գործով. մեղադրվելով խուլիգանություն կատարելու մեջ: Լիպարիտ Պետրոսյանը «Սասնա ծռեր» …

Կարդալ »

Շատ ուրախ եմ՝ ՀՀ պետական և քաղաքական գործիչներից առաջինն եմ օգտագործել ֆեյսբուքը

Երբ 9 տարի առաջ գրանցվեցի ՖԲ-ում և սկսեցի ակտիվ օգտագործել այս հարթակը, ինչ ասես որ չլսեցի որպես քննադատություն` էլ նախարար ես գործովդ զբաղվիր, էլ պարապ մարդու գործ, էլ ֆեյսբուքյան նախարար, էլ Ձեզ լուրջ պահեք։ Այն ժամանակ արդեն պարզ էր, որ այս սոցիալական ցանցը լուրջ տեղեկատվական, քարոզչական և թափանցիկ գործիք է, …

Կարդալ »

Թուրքիայի իշխանությունն իր դիրքորոշումը չի փոխի քրդական հարցում

Հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո երկրի իշխանությունը քրդական հարցի կարգավորման գործընթացի շուրջ նոր քաղաքականություն չի որդեգրելու։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը` մեկնաբանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականներից Իլնուր Չևիքի հայտարարությունը։ Չևիքը հայտարարել էր թե հուլիսի 24-ի արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո Թուրքիայում քրդական հարցի վերաբերյալ …

Կարդալ »

Կացնահարել է մոր ամուսնուն, հետո նռնակը նետել նրա ոտքերի տակ. ՀՔԿ

ՀՀ ՔԿ ԵՔՎՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևանում տեղի ունեցած 60-ամյա Գ.Մաթոսյանի սպանությունը: Կասկածյալը ձերբակալվել է։ Տղամարդու դին հայտնաբերվել է 2018թ. մայիսի 14-ին՝ Երևան քաղաքի Այգեստանի տներից մեկի հարակից տարածքում՝ նեխային փոփոխությունների ենթարկված և դեմքային գանգի ոսկորների բազմաբեկոր կոտրվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ …

Կարդալ »

Շիրակը ներկայացրել է դատարանի որոշումը (լուսանկար)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Շիրակը» հանդես է եկել ևս մեկ հայտարարությամբ. «Այսուհետ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք չունի ի կատար ածելու Կարգապահական կոմիտեի որոշումը և նվազեցնելու «Շիրակ» ակումբի միավորները՝ ըստ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր Իրավասության դատարանի որոշմանը, որը ներկայացնում ենք ստորև»,- ասվում է հայտարարության մեջ:   Աղբյուրը: Շիրակը …

Կարդալ »

Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քր. գործ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այսօր որոշում է կայացվել ապրլի 16-ին Երևան քաղաքի Հերացու և Կորյունի փողոցների հատման խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու …

Կարդալ »

ՊԲ զորամասերից մեկում կոռուպցիոն հանցագործությունների շղթա է բացահայտվել

Բազմաթիվ դրվագներով խաբեության եղանակով զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն օժանդակելու և կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՊԲ N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ մայոր: ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների կողմից  իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում ՊԲ N զորամասի մի խումբ …

Կարդալ »

Տ.Մարգարյանը ծանոթացել է Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցման ծրագրի ընթացքին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի մասը կազմող Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցման ծրագրի ընթացքին: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող մասնավորապես Դավթաշեն-Աշտարակ անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ միջինը 28 մետր լայնությամբ, շուրջ …

Կարդալ »

Արայիկ Հարությունյան. «Ասե՞լ էի, որ դրամահավաքի յուրաքանչյուր դեպք հայտնաբերվելու է»

ՀՀ ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր անսպասելի այց է կատարել Երևանի թիվ 189 ավագ դպրոց: Նա այդ մասին տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում. Ասե՞լ էի, որ դրամահավաքի յուրաքանչյուր դեպք հայտնաբերվելու է։ Ասե՞լ էի, որ ոստիկանություն եմ հանձնելու։ 189 դպրոցում այսօր այդ օրն էր։ Տեսանյութը՝ շուտով Hovhannes Hovhannisyan-ի էջում։ Հ.Գ. Ծնողական …

Կարդալ »