Հինգշաբթի , Օգոստոսի 16 2018
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Նախագահական նստավայրում տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը

Նախագահական նստավայրում տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը


Այսօր նախագահական նստավայրում, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը:
Առաջինն ամբիոնին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստը.«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Այնուհետև հերթով երդվեցին կառավարության մյուս անդամները:
Երդման արարողության ավարտին Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորեց վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի և ժողովրդի:
Նշենք, որ կառավարության երդմնակալությունը նորամուծություն է Հայաստանի քաղաքական և պետական կառավարման մշակույթում:

Աղբյուրը: Նախագահական նստավայրում տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ցուցահանդես՝ հիմնված պատմական լուսանկարների և արխիվային փաստաթղթերի վրա

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ամերիկյան օգնությունը 1918-1920թթ. Հայաստանի առաջին հանրապետությունում» պատմական լուսանկարների և արխիվային …