Ուրբաթ , Օգոստոսի 17 2018

Մայիսի 25, 2018 - Օրվա արխիվ

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Այնուհետեւ տեղի է ունեցել պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա նաև ասել է, որ մայիսի 28-ին Հայաստանը ևս …

Կարդալ »

Հստակեցվում են անկարգություններին մասնակցություն ունեցած անձանց շրջանակը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի բոլոր հանգամանքները, դրանց մասնակից քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ …

Կարդալ »

Հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Մայիսի 24-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Մոլդովայի քաղաքացի Մարինա Ս.-ին, որը 2017թ. սեպտեմբերի 19-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Հյուսիս-արևմտյան վարչական տարածքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասի (խարդախություն) և 30 …

Կարդալ »

Արմեն Սարգսյանը ժամանել է Թբիլիսի

Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ժամանել է Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: Աղբյուրը: Արմեն Սարգսյանը ժամանել է Թբիլիսի

Կարդալ »

Ոստիկանության Էրեբունու բաժինը նոր պետ ունի

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով, պաշտոնից ազատվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ, գնդապետ Ռուբեն Ներսիսյանը և ուղարկվել կադրերի ռեզերվ, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Էրեբունու բաժնի նոր պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանը։ Աղբյուրը: Ոստիկանության Էրեբունու բաժինը նոր պետ ունի

Կարդալ »

«Բուսաբանական այգում բիզնես նպատակով մոնտաժման աշխատանքները դադարեցված են»

Սիրելի հայրենակիցներ, ի պատասխան մի շարք քաղաքացիների բողոք-դիմումների, այսօր իմ հանձնարարականով Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ներկայացուցիչը արագ-արձագանքման կարգով ժամանել է Բուսաբանական այգու տարածք, տեղում ծանոթացել խնդրին և հանդիպել Բուսաբանական այգու տնօրինությանը և բիզնես նպատակով մոնտաժային աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրենին։ Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ համաձայան ՀՀ կառավարության 2001 թ …

Կարդալ »

Կառավարական ամառանոցում վարչապետը միացավ շրջանավարտներին (տեսանյութ)

Աղբյուրը: Կառավարական ամառանոցում վարչապետը միացավ շրջանավարտներին (տեսանյութ)

Կարդալ »

ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանցավոր կոռուպցիոն սխեմա

Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի  հանցագործությունների դեմ պայքարին ուղղված  իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ընկերության ձեւավորման եւ գործունեության կազմակերպման հետ անմիջական …

Կարդալ »

Պահանջների պահպանման դեպքում հավաստագրումը կատարվում է արագացված ընթացակարգով

Նկատի ունենալով, որ սկսվել է գյուղատնտեսական ապրանքների արտահանման սեզոնը և ուժեղացվել է վերահսկողությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է բոլոր արտահանողներին լինել հնարավորինս ուշադիր՝ հետևել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման, ինչպես նաև բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը: Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵԱՏՄ-անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է …

Կարդալ »