Կիրակի , Սեպտեմբերի 23 2018

Մայիսի 29, 2018 - Օրվա արխիվ

Tesla Model S-ը ունիվերսալի են վերածել

RemetzCar ընկերությունը ներկայացրել է բացառիկ նախագիծ, որը հիմնված է Tesla Model S էլեկտրական մեքենայի վրա:  Մեքենան, որը ստեղծվել է գաղտնի հաճախորդի պատվերով, ստացել է ունիվերսալ թափք, հաղորդում է «Կոմերսանտը»: Թափքի փոփոխման համար նոր ալյումինե վահանակներ են պատրաստվել, փոխվել է տանիքը: Tesla Model S Shooting Brake անվանումը ստացած նորույթի դիզայնը մշակել …

Կարդալ »

Կապանի կոմբինատի աշխատակիցները դադարեցրել են հացադուլը. բանակցող պատվիրակներ են ժամանել Ռուսաստանից

Կապանի լեռնահարստացման կոմբինատի 6 աշխատակիցները դադարեցրել են երեկ սկսած հացադուլը, սակայն գործադուլը, որը մեկնարկել է ամսի 25-ին, շարունակվում է: Կապանի լեռնահարստացման կոմբինատի 6 աշխատակիցները դադարեցրել են երեկ սկսած հացադուլը, սակայն գործադուլը, որը մեկնարկել է ամսի 25-ին, շարունակվում է: Այս մասին քիչ առաջ մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց կոմբինատի աշխատակիցներից մեկը, ով …

Կարդալ »

Հյուսիսային Կորեայի հետ ցանկացած համաձայնագրի իրականացումը 10 տարի կտեւի

Հյուսիսային Կորեայի հետ ցանկացած համաձայնագրի իրականացումը, որով Փհենյանը կհամաձայնվի հրաժարվել միջուկային զենքից, մոտ 10 տարի կտեւի: Այս եզրակացությանն են եկել Ստենֆորդի համալսարանի ամերիկյան վերլուծաբանները, հաղորդում է CNN-ը: Ըստ նրանց եզրակացությունների՝ ԱՄՆ-ը պաշտոնյաները պետք է Հյուսիսային Կորեայի հետ քննարկեն 22 կոնկրետ միջոսառումներ կամ ծրագրեր, այդ թվում Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի պահեստները, …

Կարդալ »

Կիևում սպանվել է ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն

Չեչնիայում պատերազմի տարիներին զինծառայության անցած Արկադի Բաբչենկոն հայտնի է դարձել որպես ռազմական լրագրող և գրող: Եղել է Art of War ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, համագործակցել է ռուսական մի շարք պարբերականների հետ: Բաբչենկոն հայտնի էր նաև Ռուսաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած սուր քննադատություններով: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում սպանվել է Ռուսաստանում հայտնի լրագրող Արկադի …

Կարդալ »

ԱՄՆ-ն կարող է Եվրոպայից ներմուծվող պողպատի եւ ալյումինի համար չափ սահմանել

ԱՄՆ-ն կարող է Եվրոպայից ներմուծվող պողպատի եւ ալյումինի համար  չափ սահմանել, նույնիսկ եթե ներկրման համար մաքսատուրքեր մտցնի: Այս մասին հայտարարել է առեւտրի եվրոպական հանձնակատար Սեսիլիա Մալմսթրոմը, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով, նույնիսկ եթե Վաշինգթոնը որոշի մաքատուրքեր չսահմանել, այնուամենայնիվ, նա կցանկանա ԵՄ-ի արտահանման վերաբերյալ սահմանափակում մտցնել: Ընդ որում, դեռեւս հայտնի չէ, …

Կարդալ »

Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողները շարունակում են դասադուլը

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներն այսօր՝ մայիսի 29-ին շարունակել են բողոքի գործողությունները՝ պահանջելով հետ վերադարձնել իրենց նախկին տնօրեն Սերգեյ Խառատյանին։ Ուսանողները դասադուլ են արել քոլեջի տարածքում, ապա գնացել են ԿԳՆ շեմնքի մոտ, որտեղ պաստառներ են պահել՝ ի աջակցություն Սերգեյ Խառատյանի։ Հիշեցնենք, որ Խառատյանն օրեր առաջ էր ազատվել աշխատանքից։ ՀՊՏՀ մամուլի ծառայության …

Կարդալ »

Լրագրող Արկադի Բաբչենկոն մահափորձի արդյունքում մահացել է

Լրագրող Արկադի Բաբչենկոն մահափորձի արդյունքում մահացել է: Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան», անհայտ անձինք կրակել են ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի մեջքին Կիեւի իր տանը: Ստացված վնասվածքներից նա շտապ օգնության մեքենայում մահացել է: Ազգային ոստիկանության ներկայացուցիչ Յարոսլավ Տրակալոյի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Դնեպրի շրջանում:  «Կինը լոգարանում է եղել: Ձայներ է …

Կարդալ »

«Հյուսիսային հոսք-2»-ի հետ կապված Ուկրաինայի մտավախություններն անհիմն են

«Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման հետ կապված Ուկրաինայի մտավախություններն անհիմն են: Այս մասին Ուկրաինայի իր գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը: «Դուք չպետք է մեզ մեղադրեք, անգամ եթե մենք խոսում ենք «Հյուսիսային հոսք-2»-ի մասին, մենք խոսում ենք նաեւ Ուկրաինայի անվտանգության …

Կարդալ »

Վթարային ջրանջատում Երևանի էրեբունի վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․մայիսի 30-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի Երևանի Էրբունի վարչական շրջանի՝  Սարի Թաղի 1, 2, 3 փողոցների, Սարի Թաղի 1-ից-10 շարքերի, Խորենացի փող․ 205-ից-231,  Սասունցի Դավիթ փող․ 70, 70/1, 70/2, 70/3, Որմնադիրների փող․ 1-ից-70 համարների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում …

Կարդալ »

Կիեւում հայտնի լրագրող Արկադի Բաբչենկոյի դեմ մահափորձ է կատարվել

Կիեւում հայտնի լրագրող Արկադի Բաբչենկոյի դեմ մահափորձ է կատարվել: Ինչպես տեղեկացնում է «112 Ուկրաինան», այս մասին տեղեկությունը հաստատել է ATR հեռուստաալիքի գլխավոր տնօրենի տեղակալ Այդեր Մուժդաբաեւը: «Արկադի Բաբչենկոյի վրա կրակել են, տանը, մեջքին: Տեղափոխել են հիվանդանոց,  փնտրում եմ թե որ, գնում եմ այնտեղ», – գրել է նա Facebook-ում:  «Օբոզրեվատել» պորտալի …

Կարդալ »