Երեքշաբթի , Մայիսի 21 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Պաշտպանության նախարարն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին (ֆոտո)

Պաշտպանության նախարարն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին (ֆոտո)

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Տայվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման հիմնական նպատակն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակի քննարկումը՝ պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակներում:

ՀՀ պաշտպանության նախարարը Եվրամիության հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանին վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումների, ներկայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Որպես հակամարտության կարգավորման ուղղությամբ արդյունավետ բանակցությունների առաջ մղման կարեւոր գրավական՝ Դավիթ Տոնոյանը կարեւորել է առաջնագծում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, ավելացնելով, որ հայկական կողմը հավատարիմ է այս հարցում իր ցուցաբերած կառուցողական կեցվածքին: Տայվո Կլաարն իր հերթին վերահաստատել է արցախյան հակամարտության՝ բացառապես խաղաղ, բանակցային եղանակով կարգավորմանը սատարելու հարցում Եվրամիության բազմիցս հնչեցրած դիրքորոշումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ գործակցության ակտիվացման հնարավորությունների վերաբերյալ:



Աղբյուրը: Պաշտպանության նախարարն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին (ֆոտո)

Մասին News.am

Կարդացեք նաև

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ- ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական եվ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու …