Հինգշաբթի , Փետրվարի 21 2019
Սկիզբ / Տնտեսություն / Պուտինը եւ Էրդողանը դրական են գնահատել Թուրքիայով գազի տարանցման շուրջ բանակցությունների արդյունքները

Պուտինը եւ Էրդողանը դրական են գնահատել Թուրքիայով գազի տարանցման շուրջ բանակցությունների արդյունքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական են գնահատել Թուրքիայով գազի տարանցման շուրջ բանակցությունների հաջող ավարտը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:«Գոհունակությամբ արձանագրվել է էներգետիկ ոլորտում ռազմավարական համատեղ նախագծերի հետեւողական իրականացումը` «Աքքույու» ատոմակայանի եւ «Թուրքիական հոսքի» կառուցումը: Դրական գնահատական է տրվել ռուսական բնական գազի՝ Թուրքիայով տարանցման պայմանների շուրջ բանակցությունների հաջող ավարտին: Հաստատվել է տրամադրվածությունը փոխշահավետ գործընկերության հետագա ամրապնդման հարցում»,- նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:Պուտինը եւ Էրդողանը քննարկել են նաեւ ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը՝ Անկարայում ապրիլի 3-ին բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հանդիպման ժամանակ ընդունված որոշումների համատեքստում:

 



Աղբյուրը: Պուտինը եւ Էրդողանը դրական են գնահատել Թուրքիայով գազի տարանցման շուրջ բանակցությունների արդյունքները

Մասին News.am

Կարդացեք նաև

Հանուն ազգային արժեքների՝ դե՛մ ենք համասեռամոլության քարոզին Հայաստանում

Ասում են «փոքր ազգերն ապրելու իրավունք չունեն», ինքս այս ձևակերպմանը տրամագծորեն դեմ՝ այդ ինչպե՞ս, ինչու՞ …