Սկիզբ / Քաղաքականություն / Եվրոպայի աթեիստներն ավելի հանդուրժող են, քան քրիստոնյաները

Եվրոպայի աթեիստներն ավելի հանդուրժող են, քան քրիստոնյաները

Արեւմտյան Եվրոպայի քրիստոնյաները ավելի բացասական են վերաբերվում այլահավատներին կամ օտարերկրացիներին, քան աթեիստները: Ամերիկյան Pew Research հետազոտական կենտրոնի զեկույցում նշվում է, որ մարդիկ, ովքեր իրենց քրիստոնյա են համարում, ավելի հաճախ են «բացասաբար վերաբերվում ներգաղթյալներին, մուսուլմաններին եւ հրեաներին», հաղորդում է DW-ն:

Այսպիսով, 15 եվրոպական երկրներում հարցված մոլեռանդ քրիստոնյաների 49 տոկոսը եւ չափավոր քրիստոնյաների 45 տոկոսը նշել է, որ իսլամը կապված չէ իրենց ազգային մշակույթի հետ եւ չի համապատասխանում իրենց արժեքներին: Ոչ մի կրոնին չպատկանող մարդկանց շրջանում այդ կարծիքը արտահայտել է հարցվածների 32 տոկոսը: Գերմանիայում նման կարծիքին է հարցվածների 55 տոկոսը, ընդ որում մնացած ցուցանիշները  նման են միջին եվրոպական տվյալների հետ:

Նույն պատկերն է նկատվում նաեւ արտագաղթի հարցերում: Դրա կրճատման օգտին են արտահայտվել մոլեռանդ քրիստոնյաների 40 տոկոսը,  չափավոր քրիստոնյաների 37 տոկոսը եւ աթեիստների 28 տոկոսը:  Իրավիճակը մի փոքր ավելի է լավ է հրեաների դեպքում: Այնուամենայնիվ մոլեռանդ քրիստոնյաների 14 տոկոսը, չափավոր քրիստոնյաների 19 տոկոսը եւ աթեիստների 7 տոկոսը չէր ցանկանա իրենց ընտանիքում հրեա ունենալ:



Աղբյուրը: Եվրոպայի աթեիստներն ավելի հանդուրժող են, քան քրիստոնյաները

Մասին News.am

Կարդացեք նաև

Փաշինյանը այս էլ որերերդ անգամ թռնում է իր նախարարների ու այլ աշխատողների դեմքին

Որքան հոսում է ժամանակն, այնքան Փաշինյանի կառավարության խոցելի կողմերն է՛լ ավելի են ընդգծվում, դուրս գալիս …