Չորեքշաբթի , Հունվարի 23 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Գերմանիան մտածում է 900 մլն եվրոյով իսրայելական անօդաչու սարքեր ձեռք բերել

Գերմանիան մտածում է 900 մլն եվրոյով իսրայելական անօդաչու սարքեր ձեռք բերել

Գերմանիան քննարկում է իսրայելական արտադրության Heron TP անօդաչու սարքերը լիզինգով վերցնելու հնարավորությունը, որոնք տեսականորեն կարող են զենք կրել: Ինչպես հայտնում է Süddeutsche Zeitung-ը, վկայակոչելով խորհրդարանական բյուջեի կոմիտեի ստացած Բունդեսվերի փաստաթղթին, հնարավոր պայմանագրի ժամկետը ինը տարի է, արժեքը մոտավորապես 900 մլն եվրո:

Եթե գործարքը կնքվի, ապա առաջին անգամ Գերմանիայի բանակի սպառազինությունում կլինի անօդաչու սարք, որը արդիականացումից հետո մահացու զենք կկարողանա կրել: Զինված ուժերի դիմումի մեջ հստակ գրված է, որ չի պատրաստվում սարքերն օգտագործել ՊՆ-ի կողմից հարվածներ հասցնելու համար, գրում է թերթը: Եթե Բունդեսվերը ցանկանա արդիականացնել անօդաչուները, ապա դրա համար խորհրդարանի լրացուցիչ թույլտվությունը կպահանջի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



Աղբյուրը: Գերմանիան մտածում է 900 մլն եվրոյով իսրայելական անօդաչու սարքեր ձեռք բերել

Մասին News.am

Կարդացեք նաև

Կալիֆոռնիայում մի շարք ընկերությունների թույլատրել են ուղեւորներին տեղափոխել անօդաչու ավտոմեքենաներով

Կալիֆոռնիայում ընկերություններին, որոնք անօդաչու ավտոմեքենաներ են փորձարկում, թույլատրել են ուղեւորներ տեղափոխել: Նոր նորմերի համաձայն՝ նրանք …