Սկիզբ / Տնտեսություն / «Թուրքկան հոսքը» Բուլղարիայով կանցկացնեն

«Թուրքկան հոսքը» Բուլղարիայով կանցկացնեն

«Գազպրոմը» «գործնականորեն մշակում է» Թուրքիայից Բուլղարիա «Թուրքկան հոսքի» երկրորդ հատվածի տեղադրումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ բանակցություններից հետո, գրում է «Կոմերսանտը»:

Այսպիսով, «Թուրքկան հոսքի» համար ենթակառուցվածքի զարգացման տեսանկյունից առավել տրամաբանական երթուղին՝ Բուլղարիա, Սերբիա, Հունգարիան, հաստատվել է քաղաքական մակարդակով, չնայած «Հարավային հոսքի» ձախողման ցավալի հիշողություններին: Բորիսովը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին, որ նա «հիշաչար չէ»:

Պուտինը նշել է, որ «միշտ» զրուցել է Թուրքիայի իշխանությունների հետ Բուլղարիայում «Թուրքական հոսքի» երկրորդ հատվածի տեղադրման հնարավորության մասին եւ «երեկ Թուրքիայի նախագահի հետ մեր հեռախոսազրույցում հաստատվել է դա»: «Մենք գործնականում աշխատում ենք թուրք ընկերների հետ, բուլղար ընկերների հետ` գիտեմ, որ Բուլղարիայի տարածքում կան որոշակի տրանսպորտային հզորություններ: Ինչ գնով եւ ծավալով, դա արդեն պետք է որոշվի տնտեսվարող սուբյեկտների կողմից, քանի որ կան շատ զուտ առեւտրային, տնտեսական խնդիրներ, որոնք պետք է վերաբերեն նրանց իրավասությանը», – ասել է Վլադիմիր Պուտինը:



Աղբյուրը: «Թուրքկան հոսքը» Բուլղարիայով կանցկացնեն

Մասին News.am

Կարդացեք նաև

Պուտինը պատրաստ է Վաշինգթոն գնալ Թրամփի հետ հանդիպելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին Մոսկվա է հրավիրել, …