Սկիզբ / Տնտեսություն / Total-ն Իրանում աշխատանքը շարունակելու համար ԱՄՆ-ի հետ պայմանավորվելու հնարավորություն ունի

Total-ն Իրանում աշխատանքը շարունակելու համար ԱՄՆ-ի հետ պայմանավորվելու հնարավորություն ունի

Ֆրանսիական Total նավթային ընկերությունը հնարավորություն ունի  2 ամսվա ընթացքում բանակցել ԱՄՆ-ի հետ Իրանում աշխատանքը շարունակելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նրա խոսքով, Ֆրանսիայի կառավարությունը կարող է նշված ժամկետում բանակցություններ վարել Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ Իրանում Total-ի աշխատանքը շարունակելու հնարավորության մասին:

Նա նշել է, որ Total-ին ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկից բացառելու դեպքում ընկերությունը կկարողանա աշխատել Իրանում: «Եթե Total-ը դուրս գա Հարավային Պարս նախագծից, նրա մասնաբաժինը կգնի CNPC չինական ընկերությունը», – ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Իրանը եւ Total-ը ստորագրել են Հարավային Պարս հանքավայրի մշակման մասին պայմանագիր: 11-րդ տարածքի զարգացման համար ներդրումների ծավալը կկազմի 4,8 միլիարդ դոլար, նախատեսվում է օրական 56 միլիոն խորանարդ մետր գազ արտադրել: Արդյունաբերական շահագործման սկիզբը նախատեսվում է 2020 թվականին: Գործարքն առաջինն է Իրանի միջուկային համաձայնագրի կնքումից հետո:



Աղբյուրը: Total-ն Իրանում աշխատանքը շարունակելու համար ԱՄՆ-ի հետ պայմանավորվելու հնարավորություն ունի

Մասին News.am

Կարդացեք նաև

Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը

Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը «Լուսարարը» ներկայացնում է նրա հետ հարցազրույցով, բայց ոչ թե նրա անմիջական …