Սկիզբ / Քաղաքականություն / Հայկ Խանումյանն Աշոտ Ղուլյանին մեղադրել է ԱԺ աշխատանքների սաբոտաժի մեջ

Հայկ Խանումյանն Աշոտ Ղուլյանին մեղադրել է ԱԺ աշխատանքների սաբոտաժի մեջ

Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում այսօր՝ մայիսի 31-ին, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը քննադատել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գործունեությունը:

«Վերածնունդ» խմբակցությունից NEWS.am-ին հայտնում են, որ ամիսներ առաջ Խանումյանը Ղուլյանին մեղադրել էր ԱԺ կանոնակարգ օրենքն ամեն նիստին խախտելու մեջ, մեղադրել էր նրան անգործության մեջ, այս անգամ այդ մեղադրանքներին ավելացավ նաեւ ԱԺ աշխատանքների սաբոտաժի մեղադրանքը:

«Ազգային ժողովը մնում է փակ հանրության համար: Սա անթույլատրելի երեւույթ է: Սրա վերջին կաթիլն այս տարվա բյուջեի կատարողականի լուսաբանման խոչընդոտումն էր: Բյուջեի կատարողականն Ազգային ժողովի վերահսկողական ֆունկցիայի գլխավոր գործիքն է եւ հանրությունն առավելագույնս պետք է տեղյակ լինի թե ինչպես են ընթացել քննարկումները: 

Մեր բնակիչները պետք է իմանան, թե ինչպես են ծախսվել իրենց կողմից վճարված հարկերը, իրենց կողմից ընտրված պատգամավորները որ ծրագրերն են կարեւորել, գումարների ծախսման արդյունավետությանն ինչպես են վերաբերվել, ինչ հարցեր ու առաջարկներ են հնչեցրել: Այս ամենի փոխարեն մենք տեսանք չլուսաբանվող կատարողական եւ հանրությունից կատարողականի գործընթացը թաքցնելու փաստ: Վստահ կարող եմ նշել, որ այս ամենն ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի նախաձեռնությունն է: Վստահորեն կարող ենք փաստել նաեւ, որ պարոն Ղուլյանն իրականացնում է Ազգային ժողովի աշխատանքների սաբոտաժ: Եվ ոչ միայն  կատարողականի լուսաբանման հարցերով, այլ ընդհանրապես: Ես նախկինում ԱԺ նախագահին մեղադրել եմ ԱԺ կանոնակարգ օրենքն ամեն նիստին խախտելու մեջ, ես մեղադրել եմ նրան անգործության մեջ, հիմա մեղադրում եմ նաեւ ԱԺ աշխատանքների եւ պատգամավորների գործունեության միտումնավոր խանգարման ու սաբոտաժի մեջ: Այս հարցը քաղաքական քննարկման առարկա պետք է դառնա խորհրդարանական կուսակցությունների միջեւ: Երբ Հայաստանում ամեն փոքր համայնքի ավագանու նիստ անգամ օնլայն հեռարձակվում է, ամոթ է, երբ Արցախի ԱԺ հանձնաժողովների եւ լիագումար նիստերի քննարկումները թաքցվում են հանրությունից»,-մանրամասնել է պատգամավորը:

Խանումյանն անդրադարձել է նաեւ Արցախի Հանրային հեռուստատեսության եւ բուհերի խորհուրդների խնդիրներին: Հանրայինի մասին Խանումյանը մասնավորապես նշել է.  Այս հեռուստատեսությունը մնում է որպես ավտորիտար համակարգի գործիք, չի արտահայտում բազմակարծություն, չի անդրադառնում կարեւորագույն քաղաքական հարցերին եւ փակ է մնում քաղաքական թեմաների ու հատկապես ընդդիմության համար »:



Աղբյուրը: Հայկ Խանումյանն Աշոտ Ղուլյանին մեղադրել է ԱԺ աշխատանքների սաբոտաժի մեջ

Մասին News.am

Կարդացեք նաև

Լսի՛ր Նիկոլ, եթե արագ կերպով երկրում հայրենասիրությունն ու ազգային գաղափարախոսությունը չդարձնես կենտրոնաձիգ ուժ և քաղաքական-տնտեսական միտք, ապա երկիրը տանելու ես կործանման

«Կա՛նգ առ Նիկոլ» ,թե՛ առաջին, և թե՛ երկրորդ նամակ ուղերձներս վերաբերվում էր նշանակածդ կադրերին, որոնք …