Սկիզբ / Հասարակություն / Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Agni-V բալիստիկ հրթիռը

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Agni-V բալիստիկ հրթիռը

Հնդկաստանը կիրակի առավոտյան հաջողությամբ փորձարկել է Agni-V միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը ունակ է ավելի քան 1 տոննա զանգվածով միջուկային մարտական մասեր տեղափոխել, հայտնում է ANI տեղեկատվական գործակալությունը։

Ըստ տվյալների՝ փորձարկումը տեղի է ունեցել արեւելյան Օդիշա նահանգի ափերի մոտ՝ Աբդուլ Քալամ կղզում տեղակայված պոլիգոնում։ Սա արդեն 6-րդ հրթիռային հաջող փորձարկումն է։ Վերջին արձակումը 2018 թվականի հունվարի 18-ին է տեղի ունեցել։

Agni-V-ի մշակումը Հնդկաստանի համար 25 մլրդ ռուփի (480 մլն դոլար) է արժեցել։ Հրթիռը կարելի է նաեւ օգտագործել արբանյակները ուղեծիր դուրս բերելու համար։ Հրթիռի երկարությունը շուրջ 17 մետր է, իսկ քաշը՝ շուրջ 50 տոննա։

Agni բալիստիկ հրթիռները ստեղծվել են Հնդկաստանի պաշտպանության նախարարության կառավարվող հրթիռների մշակման համալիր ծրագրի շրջանակներում։ Այժմ Հնդկաստանի ԶՈՒ տրամադրության տակ կան 4 այդպիսի հրթիռ՝ Agni-I (թռիչքի հեռավորությունը մինչեւ 700 կմ), Agni-II (մինչեւ 2000 կմ), Agni-III եւ Agni-IV (2500-ից մինչեւ 3500 կիլոմետր)։

 

 



Աղբյուրը: Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Agni-V բալիստիկ հրթիռը

Մասին News.am

Կարդացեք նաև

Գիտնականները պարզել են հաջող ֆիլմի բանաձեւը

ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից մի խումբ գիտնականներ հայտնաբերել են հաջող սցենարի բանաձեւը, որը կարող է …