Երեքշաբթի , Ապրիլի 23 2019
Սկիզբ / Պատահարներ / Վրաստանում համագյուղացու սպանության մեջ մեղադրվողին սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրում

Վրաստանում համագյուղացու սպանության մեջ մեղադրվողին սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրում

Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Մեստիայում սպանության մեղադրանքով ձերբակալել են 23-ամյա երիտասարդին, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։

Սպանությունը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մեստիայի շրջանի Լատալի գյուղում (Սամեգրելո-Զեմո Սվանեթի մարզ)։ Քննության տվյալներով՝ վեճի ժամանակ մեղադրյալը դանակի մահացու վիրավորում է պատճառել 29-ամյա համագյուղացուն։ Վիրավորվել է նաեւ 31-ամյա Կ․Տ․-ն, որը գտնվում է հիվանդանոցում, եւ, ըստ ՆԳՆ-ի, կյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիկանությունը մեղադրյալին ձերբակալել է «տաք հետքերով»՝ սպանությունից մի քանի ժամ անց։ Որպես նյութական ապացույց առգրավել է դանակը։ Քննությունը շարունակվում է ՔՕ 108-րդ հոդվածի հատկանիշներով՝ «Դիտավորությամբ սպանություն»։ Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչեց, ապա ձերբակալվածը կդատապարտվի 7-15 տարվա ազատազրկման։



Աղբյուրը: Վրաստանում համագյուղացու սպանության մեջ մեղադրվողին սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրում

Մասին News.am

Կարդացեք նաև

Ջավախքում երկու անձանց սպանության համար ձերբակալվել է Սաթխայի բնակիչը

Այսօր լուսադեմին Սաթխայում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալվել է Սաթխայի բնակիչ, 1976 թվականին ծնված Գարեգին Մանդիրյանը, …