Սկիզբ / Քաղաքականություն / Պուտինն «անվայել» է անվանել «ցմահ նախագահ» դառնալու մասին գաղափարը մեկնաբանելը

Պուտինն «անվայել» է անվանել «ցմահ նախագահ» դառնալու մասին գաղափարը մեկնաբանելը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «անվայել» է անվանել երկրի ղեկավարի համար Ռուսաստանի նախագահության ժամկետի սահմանափակման չեղարկման մասին հանրաքվեի հնարավոր անցկացման մասին տեղեկատվությունը մեկնաբանելը: Այս մասին նա հայտարարել է ավստրիական ORF հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես երբեք չեմ մեկնաբանում ասեկոսեները, դա անվայել կլիներ Ռուսաստանի նախագահի համար», – ասել է Պուտինը` պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, որ Ռուսաստանում  «հանրաքվեի վերաբերյալ ենթադրություններ կան, որպեսզի Պուտինը կարողանա ցմահ նախագահ նշանակվել, օրինակ ինչպես Չինաստանում Սի Ցզինպին, հաղորդում է ՌԲԿ- ն:

«Մենք ունենք ժողովրդավարական պետություն եւ մենք (գործում ենք) Սահմանադրության շրջանակներում ենք», – հավելել է նա` նշելով, որ այդ փաստաթուղթը թույլ չի տալիս նախագահին իր լիազորությունները ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ կատարել:



Աղբյուրը: Պուտինն «անվայել» է անվանել «ցմահ նախագահ» դառնալու մասին գաղափարը մեկնաբանելը

Մասին News.am

Կարդացեք նաև

Ի՞նչ երեսով է Սասուն Միքյալեյանն իրենով անում ԵԿՄ-ն

Սասուն Միքայելյանն, արձագանքելով լրագրողներից մեկի այն նկատառմանը, որ մի ժամանակ ասում էր, թե «աչք չունի» Մանվել Գրիգորյանի տեղի վրա, այնինչ հիմա ստացվում է, որ նրա տեղն էփորձում գրավել, հայտարարել է. «Այն ժամանակ Մանվել Գրիգորյանն իր տեղում էր»:Ապրիլի երկուսին, մինչ բոլորը վկայակոչում են ապրիլյան հերոսներին ու ծանրութեթև անում ապրիլյան պատերազմի սկզբնապատճառների …