Չորեքշաբթի , Դեկտեմբերի 19 2018
Սկիզբ / Քաղաքականություն / Ռուսաստանը կսահմանափակի Բելառուսից կաթի եւ կաթնամթերքի որոշ տեսակների ներմուծումը

Ռուսաստանը կսահմանափակի Բելառուսից կաթի եւ կաթնամթերքի որոշ տեսակների ներմուծումը

«Ռոսսելխոզնադզորը»  հունիսի 6-ից կսահմանափակի Բելառուսից կաթի եւ կաթնամթերքի որոշ տեսակների ներմուծումը: Այդ մասին լրագրողներին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Յուլիա Մելանոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Միջոցները ձեռնարկվել են ներմուծվող ապրանքների մեջ հայտնաբերված «բազմաթիվ խախտումների» կապակցությամբ, մատակարարումների դադարեցումը կտեւի ընդհուպ մինչեւ իրավիճակի կարգավորումը:

Նրա խոսքով սահմանափակումները կվերաբերեն կաթին, չոր կաթին, սովորական եւ կոնցենտրացված սերուցքին, խտացրած կաթին, կաթնային լցնովի շիճուկին, ինչպես նաեւ շիճուկի խտանյութին եւ կաթնային սպիտակուցին:



Աղբյուրը: Ռուսաստանը կսահմանափակի Բելառուսից կաթի եւ կաթնամթերքի որոշ տեսակների ներմուծումը

Մասին News.am