Կիրակի , Սեպտեմբերի 23 2018
Սկիզբ / Քաղաքականություն / Այս երկրում ոչ ազատություն կա, ոչ էլ ժողովրդավարություն. Հասան Ջեմալը՝ նախագահի քուրդ թեկնածուին

Այս երկրում ոչ ազատություն կա, ոչ էլ ժողովրդավարություն. Հասան Ջեմալը՝ նախագահի քուրդ թեկնածուին

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը,  T24.com կայքի իր սյունակում անդրադարձել է Դիարբեքիրում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին։

Հասան Ջեմալն իր հոդվածի սկզբում մեջբերում է նախագահ Էրդողանի խոսքերը, ըստ որի Թուրքիայում չկա քրդական հարց, քանի որ այն լուծվել է եւ, որ  Թուրքիան ավելի ազատ երկիր է քան 16 տարի առաջ։

«Այո, Էրդողանը նման բան է ասել։ Ականջներիս չեմ հավատում։ Քրդական հարցը լուծվել է…։ Թուրքիան ազատ երկիր է…։   Նստեցի համակարգչի դեմ՝ մտածելով մի երկու տող գրեմ։ Բայց ի՞նչպես։ Մարդը Դիարբեքիրում քրդերի աչքերի մեջ նայելով՝ ասում է, թե քրդական հարցը լուծվել է։

Հոգիս մղկտում է։ Չգիտեմ՝ Սելահաթին Դեմիրթաշը (Քրդական կուսակցության կողմից նախագահի թեկնածու, գտնվում է կալանքի տակ–խմբ) լսում է, բայց ուզում եմ նրան ասել. Նայիր, Սելո, Թուրքիան երբեք այսքան ազատ չի եղել։ Նայիր, Սելո,  քրդական հարցն է նույնիսկ լուծվել։ Իսկ դու ի՞նչ կասես, Սելո:

Նա սա լուրջ չի ընդունի եւ ես ստիպված եմ բղավել. «Թուրքիան հեռու է ազատությունից, իրավունքը ոտքերի տակ են առել, ժողովրդավարությունը վաղուց է գնացել այս երկրից, քրդական խնդիրը չի լուծվել, ավելի է խորացել, բանտերը լիքն են լրագրողներով, քաղաքական գործիչներով, մտավորականներով։

Ավելին չեմ կարող ասել, ասում եմ նույնը. Այս երկրում ոչ ազատություն կա, ոչ ժողովրդդավարություն ոչ էլ քրդական հարցն է լուծել։ Ինձ լսող կա՞»,–գրել է Հասան Ջեմալը։



Աղբյուրը: Այս երկրում ոչ ազատություն կա, ոչ էլ ժողովրդավարություն. Հասան Ջեմալը՝ նախագահի քուրդ թեկնածուին

Մասին News.am

Կարդացեք նաև

Փենսը Նիկարագուայի իշխանություններին կոչ է արել երկրում բռնություններն անհապաղ դադարեցնել

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Twitter- ի իր էջում Նիկարագուայի իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել …