Սկիզբ / Տնտեսություն / Կուտակային կենսաթոշակային համակարգը մեկ տարով հետաձգելու մասին նախաձեռնությունը շրջանառության մեջ է. Թանդիլյան

Կուտակային կենսաթոշակային համակարգը մեկ տարով հետաձգելու մասին նախաձեռնությունը շրջանառության մեջ է. Թանդիլյան

Կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու նախագիծը արդեն դրված է շրջանառության մեջ եւ կառավարության քննարկման է արժանանալու կառավարության նիստին: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով, այս առաջարկը բխում է քննարկումների հենց իրողությունից. «Բոլորը գիտեն որ կան քննարկումներ, թե ինչպես անել ինչպես լուծել խնդիրը, եւ այդ նպատակով է հենց առաջարկվել հետաձգում եւ քննարկում: թե ինչ ժամկետ կպահանջի քննարկելուն այս պահին չեմ կարող ասել, որովհետեւ հենց այսօր է դրանք ինտենսիվ տեղի են ունենում»,-ընդգծեց Թանդիլյանը:

Դիտարկմանը, որ այդ համակարգի ներդրումն արդեն մի քանի անգամ հետաձգվում է, նախարարն ասաց, որ դա կուտակային կենսաթոշակային համակարգի հետաձգման համակարգի կայուն զարգացման վրա չի ազդել: Մենք մտադիր ենք այդպիսի համակարգ ներդնել, որ հետո հետաձգման կարիք այլեւս չունենա. «Համակարգը հետաձգվել է երկու անգամ, հիմա այդ դիտարկումը  այն պատճառով ենք անում, որպեսզի կարողանանք այնպիսի լուծումներ տանք, այնպիսի մոտեցումներ մշակենք որպեսզի ընդունելի լինի հասարակության համար»:

Թանդիլյանը նկատեց, որ այն դժգոհությունները, որ առկա էին հասարակության մեջ այս համակարգի ներդրման հետ կապված, որոշ չափով լուծումներ են ստացել, բայց այն սկզբունքը, որը, ըստ էության, խաթարվել է եւ մարդկանց դժգոհությունն է առաջացրել, շարունակում է լինել. «Ռիսկային որոշակի հանգամանքներ կան այստեղ, բայց դրա համար են քննարկումները եւ հանդիպումները, որպեսզի պարզ լինի, որ կուտակային համակարգը պետք է քաղաքացուն ընտրելու հնարավորություն ընձեռի, թե ինչպես է ինքը պատկերացնում իր ապագան: Այդ հնարավորությունը մենք պարտավոր ենք տալ մեր քաղաքացուն»,- ընդգծեց Թանդիլյանը:



Աղբյուրը: Կուտակային կենսաթոշակային համակարգը մեկ տարով հետաձգելու մասին նախաձեռնությունը շրջանառության մեջ է. Թանդիլյան

Մասին News.am

Կարդացեք նաև

Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli

Հարցազրույց ԵՊՀ դասախոս, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ: -1000 դրամների թեման …