Չորեքշաբթի , Մայիսի 22 2019
Սկիզբ / Քաղաքականություն / Վրաստանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի միջոցով Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին նոտա է փոխանցել

Վրաստանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի միջոցով Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին նոտա է փոխանցել

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ի միջոցով Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին նոտա է փոխանցել։ Համաձայն Վրաստանի ԱԳՆ-ի՝ «սիրիական վարչակազմն անօրինական որոշում է ընդունել եւ Ռուսաստանի Դաշնության կողմից ճնշման արդյունքում, այսպես կոչված, դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուխումիում եւ Ցխինվալիում ռուսական օկուպացիոն ռեժիմների հետ»:

«Այս առնչությամբ, հիմք ընդունելով Վրաստանի կառավարության 2018 թվականի մայիսի 31-ի որոշումը, վրացական կողմը դադարեցրել է 1993 թվականի մայիսի 18-ին կնքված «Վրաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» համաձայնագրի գործողությունը։

Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին Վրաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական նոտան 2018 թվականի հունիսի 1-ին փոխանցվել է ՄԱԿ-ում Սիրիայի եւ Եգիպտոսի ներկայացուցչություններին։



Աղբյուրը: Վրաստանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի միջոցով Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին նոտա է փոխանցել

Մասին News.am

Կարդացեք նաև

Մարզպետ-քաղաքապետ լարված հարաբերությունների «ցուցադրություն». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հարաբերությունները շարունակում …