Հինգշաբթի , Հոկտեմբերի 18 2018
Սկիզբ / Պատահարներ / Երեւանի կենտրոնում արագ սննդի կետում հրդեհ է բռնկվել

Երեւանի կենտրոնում արագ սննդի կետում հրդեհ է բռնկվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 10:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Եզնիկ Կողբացի փողոցում գտնվող 7 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում, պայթել է գազի բալոն, տարածքը վերածվում է ծխապատ գոտու:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կողբացի փողոցի թիվ 75 հասցեում գտնվող արագ սննդի կետում. գազի բալոնի պայթյուն չի եղել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:35-ին, մարվել՝ 11:56-ին:

Խոհանոցում այրվել են էլեկտրական լարեր (մոտ 30 գմ), 2 էլեկտրական վառարան` մասամբ, 1 դուռ, ներսի փայտյա երեսպատումը (մոտ 20 քմ) եւ կենցաղային իրեր, ջերմահարվել է 2 դուռ:

Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան:



Աղբյուրը: Երեւանի կենտրոնում արագ սննդի կետում հրդեհ է բռնկվել

Մասին News.am

Կարդացեք նաև

Հաղթանակ թաղամասի աղբանոցում բռնկված հրդեհը չի հաջողվում հանգցնել

Հուլիսի 24-ին Երևանի Հաղթանակ թաղամասի աղբանոցում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվել հանգցնել: Հուլիսի 24-ին Երևանի …