Սկիզբ / Քաղաքականություն / Բելառուսում ձերբակալվել է Լուկաշենկոյի նախկին օգնականը

Բելառուսում ձերբակալվել է Լուկաշենկոյի նախկին օգնականը

Բելառուսի նախագահի նախկին օգնական, Գրոդնենսկայա մարզի տեսուչ Սերգեյ Ռովնեյկոն, որը ձերբակալվել էր կաշառք ստանալիս, կալանքի տակ է առնվել: Այս մասին տեղեկացնում է հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը, հաղորդում է «Sputnik-Բելառուս»-ը:

Քրեական գործը հարուցվել է հոդվածի հիման վրա, որի պատժամիջոցը մինչեւ 15 տարվա ազատազրկում է նախատեսում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով նախկին օգնականի ձերբակալումը, նշել է, որ Ռովնեյկոն իրեն «իսակական ավազակի» նման էր պահում: Լուկաշենկոն նաեւ հայտարարել է երկրում պաշտոնյաների նոր կոռուպցիոն բացահայտումների մասին՝ նշելով, որ կասկածյալներն արդեն իսկ գտնվում են քննչական մեկուսարանում:Ավելի վաղ Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեն հայտնել էր, որ Բելառուսի նախագահի նախկին օգնական, Գրոդնենսկայա մարզի տեսուչ Սերգեյ Ռովնեյկոն ձերբակալվել է 200 հազար դոլար կաշառք ստանալիս: Պաշտոնյանը կասկածվում է «իր լիազորությունների մեջ մտնող խնդիրների լուծման համար» բիզնեսի եւ տարբեր առեւտրային կառույցների ներկայացուցիչների շորթման եւ նրանցից կաշառք ստանալու համար:



Աղբյուրը: Բելառուսում ձերբակալվել է Լուկաշենկոյի նախկին օգնականը

Մասին News.am

Կարդացեք նաև

«Ժամանակ». «Փոխհրաձգություն» Լոռու ներկա և նախկին մարզպետների միջև. ո՞վ է ճիշտ

«Ժամանակ» թերթը գրում է. Իսկ ամեն բան սկսվել է Լոռու ներկայիս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գրառումից, …