Սկիզբ / Հասարակություն / Բողոքի ակցիա՝ կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով

Բողոքի ակցիա՝ կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով այսօր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» ազգային-եկեղեցական նախաձեռնությունը Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում բողոքի ակցիա էր կազմակերպել։ Կաթողիկոսի հրաժարականից հետո շարժումն ակնկալում է կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում Հայաստանում։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով այսօր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» ազգային-եկեղեցական նախաձեռնությունը Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում բողոքի ակցիա էր կազմակերպել։ Կաթողիկոսի հրաժարականից հետո շարժումն ակնկալում է կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում Հայաստանում։

Վաղը շարժման անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպելու են Գարեգին Բ-ի հետ նրա հրավերով:

Նշենք, որ Մայր Աթոռի միաբանական ժողովից հետո այսօր հայտարարություն է տարածվել, որտեղ ասվում է, որ  «…ցավում ենք, որ հանդես են գալիս նաև անձեր, ովքեր ժամանակին հնարավորություն ունեին իրենց ծառայության մեջ բարձրաձայնելու ու նպաստելու խնդիրների լուծմանը»:

Այսօրվա բողոքի ակցիային ներկա էին Հայր Կորյունը, Տեր Արմեն քահանա Մելքոնյանը, Հայր Անդրեասը:

Տեր Արմեն քահանա Մելքոնյանն, ով այսօր, ի դեպ, ներկա էր «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավարությանը, նկատեց, որ դատավորները կարող են սխալվել, բայց եկեղեցին, հովվապետը պիտի քրիստոնեական ճշմարտություններով առաջնորդվի: Տեր Արմենը Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքի պաշտոնանկ արված հոգևոր հովիվն է, ով բազմիցս բարձրաձայնել է իր դիրքորոշումների, Հայ Առաքելական եկեղեցում տեղի ուենցող խնդիրների մասին: Նա նշեց, որ հոգևորականները մտավախություն ունեն, որ շարժմանը միանալով կարգալույծ կարվեն և իրենց ընտանիքները, երեխաները խնդրի առաջ կկանգնեն.

«Մեկին կարգալույծ կանի, երկուսին, բայց բոլորին չի կարողանա»: Տեր Արմենը նշեց, որ այդ նպատակով հաշվեհամար է բացվել: Նա դիմեց հայությանը աջակցել քահանաներին նման պարագայում:

«Մենք ուզում ենք ունենալ Հայրապետ, ով ոչ միայն մայիսի 28-ին կերևա ժողովրդի մեջ Սարդարապատում կամ այլ տոների, այլև լինի Խորենացիում»,-ասաց Տեր Արմենը՝ նկատի ունենալով 2016-ի հուլիսին Խորենացի փողոցի դեպքերը:

Հայր Կորյունի խոսքով, կարճ ժամանակ անց վեհափահի հրաժարականը պահանջողների կբազմապատկվեն, քանի որ նոր Հայաստանում ժողովրդի սերը վայելող աշխարհիկ  իշխանության կողքին պիտի լինի նույնպիսի հոգևոր առաջնորդ, ով կլինի ժողովրդի կողքին: «Սարդարապատում մեր սիրելի վարչապետն ինչ սեր ու հարգանք էր ստանում և այդ ֆոնի վրա ես փնտրում էի նրա կողքին հայրապետին, տեսա մի մարդու գավազանով, ով մենակ առջևից կքայլեր, որը մերժվածի տեսք ուներ, դա մեծ ցավ էր ինձ համար »,- ասաց Տեր Կորյունը:

Ժողովուրդը՝ հոգևոր հայրերի հետ, խաչերթով անցավ Երևանի փողոցներով: Իսկ շաբաթ օրը քաղաքացիները ավտոերթով շարժվելու են Մայր Աթոռ:



Աղբյուրը: Բողոքի ակցիա՝ կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում. Տոնն այս տարի կնշվի փետրվարի 16-ին

Երիտասարդների ամենասիրելի և սպասված  Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16-ին Ամենայն Հայոց կաթողիկոս …